Ամեն տարի Ռուսաստանի ադրբեջանական խմբավորումները $50 մլն. են տրամադրում հայերի սպանությունների համար

PanARMENIAN.Net - «Ամեն տարի Ռուսաստանի ադրբեջանական խմբավորումները $50 մլն. են տրամադրում հայերի սպանությունների համար»: Այդ մասին Ռուսաստանում ազգային հողի վրա կատարվող հանցագործություններին նվիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է 1999-2001 թթ. ՌԴ արտգործնախարարի ազգությունների գծով խորհրդական Վսեվոլոդ Մարյանը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է խոսել «անկեղծ եւ առանց ծաղկացնելու»: «Այն, ինչի մասին ասվում է մամուլում, իրական դրության փոքրագույն մասնիկն է: Վերջին տասը տարվա ընթացքում Ռուսաստանում բռնի կերպով սպանվել է երեք հազար հայ»,- հայտնել է Մարյանը:



Ռուսաստանի արտգործնախարարի նախկին խորհդականի կարծիքով, ազգային հողի վրա կատարվող հանցագործությունների պատմությունը սկսվում է ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո: Սակայն եթե այն ժամանակ դա տարերային բնույթ էր կրում, ապա այսօր «ամեն ինչ կազմակերպված ձեւով կատարում է Մոսկվայում ֆինանսապես կառավարող մի խմբավորում, ոչ միայն ռուսական, այլ նաեւ ադրբեջանական»: «Ամեն ոք, աղքատ, թե հարուստ, կարող է դառնալ Ռուսաստանի ազգային քաղաքականության զոհ: Եվ դա կվերաբերվի ոչ թե կովկասյան ազգության անձանց, ինչպես նրանց անվանել է մեծն լեզվաբան Յուրի Լուժկովը, այլ հենց հայերին»,- գտնում է Վսեվոլոդ Մարյանը:



Նա դա հիմնավորել է նրանով, որ այն ժամանակ երբ հայերը «համեստորեն փող են աշխատում, ադրբեջանցիները կապեր են հաստատում Ռուսաստանի իշխող մարմինների հետ», այդ պատճառով սպանված կովկասցիների մեջ միայն հայերն են: Ռուսաստանում նպատակային սպանում են հայերին, որպեսզի վերջին մեխը խփեն Հարավային Կովկասի դագաղի կափարիչին»,- ամփոփել է Վսեվոլոդ Մարյանը, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---