Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Բուխարեստում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունիսի 13-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բանակցություններին ներկա էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ եւ Ֆրանսիայի համանախագահներ Յուրի Մերզլյակովն ու Բեռնար Ֆասիեն եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպմանը քննարկվեցին բանակցային սեղանի վրա եղած հակամարտության կարգավորման այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնց շուրջ կողմերի մոտ կան տարաձայնություններ: Ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակել դիրքորոշումների մերձեցմանն ուղղված բանակցությունները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---