14 հունիսի 2006 - 17:25 AMT
Անլուրջ է խոսել Ռուսաստանում հայատյացության զանգվածային քաղաքականության մասին, գտնում է ռուսաստանցի քաղաքական գործիչը
Ռուս հասարակությունում չկա հայատյացության զանգվածային քաղաքականություն: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի միջռեգիոնալ եւ արտերկրի հետ մշակութային կապերի վարչության խորհրդական Օլեգ Հայրապետովը` մեկնաբանելով հայերի վերջին սպանությունները Ռուսաստանում: Նրա խոսքերով, Ռուսաստանի քաղաքների փողոց է դուրս եկել 90-ականների` առանց իմաստավորման եւ գաղափարախոսության դաստիարակված սերունդը: «Դա մի ժամանակ էր, որը ձեւավորեց վարքագծի որոշակի շտամպեր, որոնց հետ այսօր ստիպված ենք հաշվի նստել, սակայն, չընդունելով դա: Ես հասկանում եմ հայերի մտահոգությունը, եւ նրանց արձագանքն այդ իրադարձություններին միանգամայն բնական է»,-նշել է նա` ընդգծելով, որ անլուրջ է խոսել Ռուսաստանում հայատյացության զանգվածային քաղաքականության մասին:

«Այդ ողբերգական իրադարձությունների յուրաքանչյուր դեպքով զբաղվում է ՌԴ դատախազությունը, ՌԴ իրավասու մարմինները քննում են այդ դեպքերը: Ես գիտեմ, թե ինչ արձագանք է եղել Հայաստանում հայերի սպանությունների կապակցությամբ, եւ որ կան ուժեր, որոնք փորձում են բնութագրել այդ երեւույթները որպես ֆաշիզմ եւ զանգվածային հայատյացություն»,-նշել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: