Ուորլիք. Ղարաբաղյան կարգավորումը կախված է ոչ թե միություններից, այլ կողմերի կամքից

Ուորլիք. Ղարաբաղյան կարգավորումը կախված է ոչ թե միություններից, այլ կողմերի կամքից

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորումը կախված է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կամքից, ոչ թե ինչ-որ համաձայնությունից կամ միությունից: Այդ մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հնարավոր ազդեցության մասին ղարաբաղյան կարգավորման վրա:

Ամերիկացի համանախագահը նշել է, որ ՀՀ կառավարությունն արդեն կայացրել է որոշումը, և ինքը հարգում է այն, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը: Այն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ից ԵՏՄ բոլոր անդամների՝ ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի վավերացումից հետո:

«Հուսով ենք, որ նախագահները, հաշվի առնելով վերջին ժամանակների հանդիպումները, կստանձնեն հակամարտության կարգավորման վերաբերյալ պարտավորությունները»,- ասել է Ուորլիքը:

Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ համատեղ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին՝ Ելիսեյան պալատում: Հանդիպման նպատակն է օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունից հետո երկխոսության վերականգնումը: Բացի այդ, Օլանդը նաև առանձնազրույցներ կունենա երկու երկրի ղեկավարների հետ։

Ուորլիքի խոսքով, ամռանը շփման գծում տեղի ունեցած իրադարձություններից հետո վիճակը կայունացել է, սակայն լարվածությունը պահպանվում է:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---