Հայազգի լրագրողը Թուրքիայի վարչապետի խորհրդական է նշանակվել25 հոկտեմբերի 2014 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի հայկական «Ակոս» թեթրի խմբագիր Էթյեն Մահչուբյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խորհրդական: Ինչպես հայտնում է թուրքական Vatan-ը, Մահչուբյանն ու Դավութօղլուն ծանոթ են դեռ այն ժամանակներից, երբ վերջինս ԱԳ նախարար էր: Մահչուբյանը վարչապետի առաջին խորհրդականն է, որը մահմեդական չէ: Նա օգնելու է Դավութօղլուին հանրության և պետության միջև հարաբերություններում, կրոնական փոքրամասնությունների հետ հարաբերություններում, ինչպես նաև ժողովրդավարացման գործում: Մահչուբյանը գլխավորեց «Ակոսը» 2007 թ. հունվարի 19-ին Հրանտ Դինքի սպանությունից հետո: Դինքի սպանության գործով 2012-ի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու ահաբեկչության հոդվածով: Կազմակերպիչներից մեկը՝ Յասին Հայալը դատապարտվեց ցմահ բանտարկության, անմիջական կատարող Օգյուն Սամասթը 23 տարվա ազատազրկման: Դինքի սպանության գործը դեռ փակված չէ. վերջնական պատասխան չկա կազմակերպիչների վերաբերյալ: 2013-ի սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Էրհան Թունջելի դատը, որին կասկածում են Դինքի սպանության կազմակերպման մեջ, սակայն ազատ էին արձակել Դինքի գործով դատարանի առաջին որոշմամբ: «Էրգենեկոնի» ու Դինքի սպանության գործով նոր դատախազ է նշանակվել Մուրադ Ինամը, որը փոխարինեց Մուամմեր Աքքաշին 2014-ի հունվարին: Աքքաշը հեռացվեց պաշտոնից կասկածյալների ցուցակն ընդլայնելու մտադրության համար, նա էր այն դատախազը, որն արտոնեց «Մեծ կաշառքի» գործով ձերբակալությունները: Կրկին դատարանի առջև կկանգնեն 18 կասկածյալներ, որոնցից Թունջելն ու Էրեին Յոլչուն արդարացվեցին առաջին նիստում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել |