Ամերիկացի հարկատուների փողերը չեն ծախսվի Կարս-Ախալքալաք-Բաքու նախագծի ֆինանսավորման վրա

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի ֆինանսական հարցերով կոմիտեն միաձայն ընդունել է ուղղումը, ըստ որի ամերիկացի հարկատուների փողերը չեն ծախսվի Հարավային Կովկասի ծրագրերի վրա, որոնցում չի մասնակցելու Հայաստանը. խոսքը, մասնավորապես, Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի կառուցման մասին է, հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Կոմիտեի որոշման համաձայն, երկաթգծի նախագծի ֆինանսավորումը չի օգնի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Ուղղման ընդունումից հետո մենք ուղերձներ ենք հղել Թուրքիայի ու Ադրբեջանի կառավարություններին, որոնք շարունակում են բացառել Հայաստանին տարածաշրջանային նախագծերից, ինչը բերում է տարածաշրջանի ապակայունացմանը: Եթե հարավկովկասյան տարածաշրջանը առաջ է շարժվում, մենք պետք է համոզված լինենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները միաժամանակ են առաջ շարժվում»,- հայտարարել է կոնգրեսական Ջոզեֆ Քրոուլին:



Այս օրինագիծն իր նմանօրինակն ունի ԱՄՆ Սենատում: Տվյալ փաստաթուղթը արգելում է Վաշինգթոնին ֆինանսավորել Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը միավորող, սակայն Հայաստանին շրջանցող

երկաթգծի կառուցումը:



Կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարել է, որ Եվրամիությունը եւս որոշում է ընդունել չֆինանսավորել նախագիծը, որում Հայաստանը չի մասնակցում: «Եքսիմ-բանկը (Export-Import Bank) մեծ սխալ է թույլ տվել` ֆինանսավորման երաշխիքներ տալով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման համար 2003 թվականին: Նման փաստաթուղթը հնարավորություն կտա խուսափել նման ձախողումից, որին կարող է բերել այդ ոչ ձեռնտու երկաթգծի նախագծի իրականացումը: Մեր արտասահմանայն օգնությունը պետք է աջակցի հակամարտությունների կարգավորմանը` աճող համագործակցության շնորհիվ: Մենք չպեստ է ֆինանսավորենք այնպիսի նախագծեր, որոնցով բացառվում է ԱՄՆ-ին բարեկամ երկրի մասնակցությունը»,- հայտարարել է Բրեդ Շերմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---