Ճապոնիան և Հյուսիսային Կորեան բանակցել են վերջին 10 տարում առաջին անգամ28 հոկտեմբերի 2014 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիան և Հյուսիսային Կորեան բանակցել են վերջին 10 տարում առաջին անգամ Փհենյանում: Ըստ BBC-ի, հանդիպմանը քննարակվել են ճապոնացի քաղաքացիների առևանգումները, որոնց համար Տոկիոն պատասխանատու է համարում Փհենյանին: Նախորդ դարի 70-80-ականներին Ճապոնիայում որոշ մարդիկ անհետ կորել են: Տոկիոն կասկածներ ուներ, որ այդ առևանգումների ետևում Հյուսիսային Կորեան է: Ավելի ուշ Փհենյանը խոստովանեց, որ առևանգել է 13 ճապոնացու՝ հատուկ ծառայության գործակալներին վարժեցնելու համար: Գործակալներին նախատեսվում էր ճապոներեն և ճապոնական մշակույթ դասավանդել: 5 ճապոնացու թույլ տվեցին տուն վերադառնալ 2002-ին: Մյուսներն, ըստ Փհենյանի, մահացել են: Տոկիոն չի հավատում դրան և գտնում է, որ իրականում ավելի շատ մարդ է առևանգվել: Ճապոնիան դիվանագիտական հարաբերություններ չունի Հյուսիսային Կորեայի հետ, հիմնականում այս դիմակայության պատճառով: Ճապոնիան ներկայացրել է 12 անձանց ցուցակը, որոնք կարող են մինչ օրս Հյուսիսային Կորեայում գտնվել: Ճապոնական ոստիկանությունը չի բացառում, որ առևանգվածների թիվը կարող է ավելի մեծ լինել: Առևանգվածներից ամենափոքրը, ըստ Ճապոնիայի իշխանությունների, 13 տարեկան էր, ընդհանուր առմամբ կարող է առևանգված լինել մոտ 80 մարդ: Փհենյան այցելելու առաջակը հյուսիսկորեական կողմն արեց սեպտեմբերի 29-ին Շենյանում՝ երկկողմ խորհրդակցությունների ժամանակ: Այն ժամանակ կողմերը չկարողացան պայմանավորվել առևանգված ճապոնացիների գործով նոր հետաքննության առաջին արդյունքների հրապարակման ժամկետների մասին, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: Ընթացիկ տարվա մայիսին Ստոկհոլմում բանակցությունների ժամանակ համաձայնագիր ստորագրվեց, որով Փհենյանը պարտավորվեց մեկ անգամ ևս մանրակրկիտ հետաքննել ճապոնացիների առևանգման գործը: Հետաքննություն անցկացնելու երաշխիքներ տրվեցին ՀԿԺՀ բարձրագույն ղեկավար մարմնի՝ Պաշտպանության պետական կոմիտեի անունից, որը գլխավորում է Կիմ Չեն Ինը: Փոխարենը Տոկիոն համաձայնվեց չեղյալ համարել Փհենյանի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը: Նախկինում Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Եսիհիդե Սուգան հայտարարել էր, որ առևանգված քաղաքացիների հարցն առաջնային է գործող վարչակազմի համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |