Ստամբուլի հայկական եկեղեցում հնչելու է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը 28 հոկտեմբերի 2014 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն աշխատում է մի նոր ստեղծագործության վրա, որը 2015 թվականին կատարվելու է Ստամբուլում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մանսուրյանը նշել է, որ ստեղծագործություն գրելու առաջարկը ստացել է Ստամբուլի միջազգային երաժշտական փառատոնի կողմից: «Ստամբուլի միջազգային երաժշտական փառատոնն առաջարկել է գրել մի գործ, որ հնչելու է եկող տարի ամռանը»,- ասել է նա: Հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ տասնյակ գործերի հեղինակ է, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց պայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորիչ, բարձրաճաշակ ու հատընտիր հնչերանգներով։ Տիգրան Մանսուրյանը ստեղծագործությունը գրում է համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկահայ ալտահարՔիմ Քաշքաշյանի համար, որն այն կատարելու է Ստամբուլի հայկական վերանորոգված եկեղեցում, գրում է Panorama.am-ը: Հայազգի ամերիկյան ալտահար Քիմ Քաշքաշյանն իր սերնդի առավել հայտնի կայացած երաժիշտներց է։ Ծնվել է Դեթրոյթում, ալտ է սովորել Քարեն Թաթլի և լեգենդար ալտահար Ուոլթեր Թրամփլերի մոտ՝ Բալթիմորի Փիբոդի երաժշտական կոնսերվատորիայում։ Քաշքաշյանն իր գործիքի համար նոր երկերի ստեղծման երդվյալ կողմնակիցն է։ Քաշքաշյանը հաճախակի մասնակցում է ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշոր փառատոներին, այդ թվում՝ Մարլբորոյի, Զալցբուրգի, Լոքենհաուսի և Սթավանգերի փառատոներին։ Նա համագործակցել է Ֆելիքս Գալիմիրի, Ռոբերտ Լևինալի, Քիթ Ջարեթի, Գիդոն Քրեմերի, Դանիել Ֆիլիպսի, Յո-Յո Մայի հետ։ Քաշքաշյանը ձայնագրվել է «Սոնիի» համար և երեք տասնամյակ տևող համագործակցություն ունի Գերմանիայի ECM ֆիրմայի հետ։ Բրամսի սոնատների նրա ձայնագրությունը Ռոբերտ Լևինի հետ 1999-ին արժանացել է Էդիսոն մրցանակին։ 2000-ի հունիսին թողարկվել են Բարտոկի, Էոտվեոշի և Կուրտագի նրա ձայնագրությունները և արժանացել 2001 թ. Կաննի դասական մրցանակին՝ նվագախմբի հետ մենակատարի պրեմիերային ձայնագրության համար։ 2013 թվականին արժանացել է Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն դասական գործիքային սոլո կատարում» կատեգորիայում։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |