Հայ լուսանկարչի «զրոյական կադրը» նվաճում է Լեհաստանը

PanARMENIAN.Net - Լեհաստանի մայրաքաղաքում ավարտվել է արվեստների 5-րդ ցուցահանդեսը «Հարեւանները հարեւաններին» անվանումով: Այս անգամ փառատոնը անցնում էր «Տեղափոխում արեւելյան կայարանում» նշանաբանով: Փառատոնի շրջանակներում կազմակերպվել էր ինչպես լեհական, այնպես էլ Վարշավայի հյուրերի թատրոնների ներկայացումների ցուցադրություն, ինչպես նաեւ լուսանկարների, քանդակների, գեղանկարչության ցուցահանդես: Առանձին տաղավարներ էին տրամադրվել Իսրայելից ժամանած հյուրերին: Ինչպես նշել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում փատատոնում Հայաստանի միակ ներկայացուցիչ, լուսանկարիչ եւ ռեժիոսոր Վահրամ Մխիթարյանը, Հայաստանին առանձին տաղավար չէր հատկացվել, քանի որ հայերն ընդհանրապես չկաին հրավիրվածների ցուցակում: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես պատահեց, որ նրան հաջողվեց մասնակցել փառատոնին, Մխիթարյանը հայտարարեց. «Առաջինը, ես գտնվում էի Լեհաստանում եւ ինձ հրավիրեցին «Արեւելյան արվեստանոցի» անդամները, ուր կային քանդակագործներ, լուսանկարիչներ եւ նկարիչներ: Նրանք առաջարկեցին ցուցադրել իմ աշխատանքներն իրենց հետ համատեղ»: Վահրամ Մխիթարյանը փառատոնում ներկայացրեց իր լուսանկարների շարքը` «Զրոյական կադր» խորագրով: Սրանք առաջին կադրերն են նեգատիվով, շարք է: Շատերը դրանք նետում են, քանի որ դրանք արժեք չունեն եւ խոտանված են լինում: Բոլոր այդ կադրերն ես արել եմ, երբ լրագրող էի, պատվեր կատարելիս: Սակայյն, որակյալ պատկեր ստանալու համար, ինչպես ես հետո նկատեցի, պետք է մի քանի անգամ նկարես, գտնելու համար կոմպոզիցիայում հենց այն, ինչ որ պետք է: Իսկ զրոյական կադրերն, ինչպես ես հետո նկատեցի, քրքրելով պահոցները, նման են ենթագիտակցության, դրանցում չկա նեգատիվիզմ եւ արհեստական բան»,-նշեց նա եւ շարունակեց, «ես ափսոսեցի, որ դրանք ոչ ոք չի տեսնի եւ որոշեցի վերականգնել արդարությունը եւ ցույց տալ դրանք բոլորին»: Նշենք, որ «Զրոյական կադրը» արդեն նկատել են արվեստի շատ գործիչներ: Երիտասարդ լուսանկարչի որոշ լուսանկարներ արդեն ցուացդրվում են Վարշավայի ամենահեղինակավոր պատկերասրահներից մեկում` Galeria SD-ում: Նա նաեւ դարձավ գեղարվեստական լուսանկարի վարշավյան փառատոնի մասնակից: Նրա խոսքերով, նախատեսվում է նաեւ ցուցահանդես Գդանսկում եւ Լեհաստանի այլ քաղաքներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---