Սիրիական ազատ բանակի մարտիկները մտել են Կոբանի30 հոկտեմբերի 2014 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ազատ բանակի (ՍԱԲ) մարտիկները մտել են իսլամիստների կողմից պաշարված քրդաբնակ Կոբանի քաղաքը օգնելու համար կազմավորումներին, որոնք պաշտպանում են քաղաքն իսլամիստներից: Ըստ Sabah-ի, խմբում 50 մարտիկ կա: Ասվում է, որ նրանք հատել են սահմանը 8 ավտոմեքենայով «Մուրշիթպինար» սահմանակետի շրջանում: Անկարայի պաշտոնական աղբյուրները չեն հաստատում և չեն հերքում տեղեկությունը: Մինչդեռ, Իրաքյան Քրդստանից Թուրքիա ժամանած փեշմերգաների 200 մարտիկներ սպասում են Կոբանի մեկնելու հնարավորությանը: Նախօրեին նրանք ժամանել են Սիրիայի հետ սահմանին գտնվող Մարդին: Ամենուր նրանց դիմավորում էին տեղաբնակ քրդերի ցնծացող ամբոխները, որոնք ուրախ էին տեսնել երկար սպասված աջակցությունը: Որոշ վայրերում, օրինակ, Ղըզիլտեպե ավանում, ամբոխն այնքան բուռն էր արտահայտում իր ուրախությունը, որ ոստիկանությունը ստիպված եղավ ջրանետ մեքենաներ կիրառել ջոկատի երթուղին բացելու համար, հայտնում է Zaman-ը: «Իսլամական պետության» ահաբեկիչներն, իրենց հերթին, անսպասելի քայլ կատարեցին, ազատ արձակելով գերեվարված 13-14 տարեկան 25 քուրդ երեխաներին, հայտնում է Haaretz.-ը: Տեղեկությունը հաստատել է Կոբանիի տարածաշրջանի արտաքին գործերի տեղակալ Իդրիս Նասսանը, որը, սակայն, դժվարացել է բացատրել իսլամիստների դրդապատճառները: Նասսանը միայն ենթադրել է, որ դպրոցականների արձակումը կարող է իսլամիստների քարոզչական արշավի մաս լինել: Սիրիական ռազմաճակատում հարաբերական անհաջողությունների ֆոնին իսլամիստներն ակտիվացել են հարավային (Բաղդադի) ուղղությամբ: Բացի այդ, գրավյալ տարածքներում իրագործվել է 30 գերի սունիների մահապատիժը, այդ թվում որոշ իրաքյան ցեղերի առաջնորդների, հայտնում է Fox News-ը: Հերթական զանգվածային մահապատիժը տեղի է ունեցել Ալ Բաքիր ավանում՝ Բաղդադից 85 մղոն հեռավորության վրա: Հակաահաբեկչական կոալիցիայի հաջողությունները, մի քանի կարևոր քաղաքների գրավումը իրաքյան և քրդական ուժերի կողմից, Կոբանիի հաջող պաշտպանությունը կարող են պառակտում առաջացնել ԻՊ շարքերում, գտնում է Մերձավոր Արևելքի գծով գերմանացի փորձագետ Ուդո Շտայնբախը: Ըստ նրա, վերջին ավիահարվածների արդյունքում ենթադրաբար ոչնչացվել է 30 մարդ, այդ թվում խմբավորման մի քանի առաջնորդներ, շաբաթ օրը քրդական զորքերը վերադարձրեցին հսկողությունն Իրաքի հյուսիսում գտնվող Զումար քաղաքի և մերձակա գյուղերի հանդեպ: Նույն օրը Իրաքի բանակի զինծառայողներն ու շիա ապստամբները հետ գրավեցին Բաղդադից 60 կմ հեռավորության վրա գտնվող Ջուրֆ ալ Սահար քաղաքը: «Ես շրջադարձային եմ համարում այս պահը: ԻՊ գրոհայինների օգտին էր հանկարծահասության գործոնը, ինչը հիմա չկա»,-մեջբերում է փորձագետին ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ընդ որում, ԻՊ դիրքի սասանումը չի հանգեցնի իսլամիստ գրոհայինների անհետացմանը, խմբավորումը մի քանի ահաբեկչական խմբերի կբաժանվի: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Photo:AFP Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |