Երևանում չինարենի խորացված ուսուցման դպրոց կբացվի՝ ամենախոշորը տարածաշրջանում30 հոկտեմբերի 2014 - 13:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության որոշմամբ` Երևանում չինարենի խորացված ուսուցման դպրոց կբացվի: Այս մասին որոշումն ընդունվել է գործադիրի հոկտեմբերի 30-ի նիստում: Շինարարական ծախսերը հոգալու է չինական կողմը: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Կառավարության նիստում ներկայացնելով նախագիծն ընդգծել է, որ այն դառնալու է չինարենի ամենախոշոր դպրոցը տարածաշրջանում, գրում է Panorama.am-ը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրերի շրջանակներում պետք է իրականացվի Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարություն, որի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և ՉԺՀ նախագահների միջև 2010-ին կայացած հանդիպման ժամանակ: Դպրոցի բացումը նախատեսված էր ՀՀ և Չիանստանի միջև ստորգարված երկու համաձայնագրով, որոնցով հայկական կողմին չինականը համապատասխանաբար 70 մլն և 10 մլն յուան (11 մլն և 16 մլն ԱՄՆ դոլար) կտրամադրի տեխնիկական աջակցության ծրագրերի համար: Դպրոցի շինարարությունն իրականացվելու է Երևանի Հ.Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոցին օգտագործման իրավունքով հանձնված 1.45028 հա տարածքում: ՀՀ կառավարությունը պարտավորվել է իրականացնել նշված տարածքում գտնվող շենք շինությունների քանդման, տարածքի մաքրման և հարդարման աշխատանքների կատարումը, ինչպես նաև շինարարական տարածքում էլեկտրաէներգիայով, ջրով, կապի և էլեկտրահաղորդման գծերի անցկացման ապահովումը: Համաձայնություն է ձեռք բերվել նաև ազատելու չինացի մասնագետների կողմից ներմուծվող շինարարական տեխնիկայի, նյութերի, սարքավորումների, կահույքի և այլ անհրաժեշտ կենցաղային իրերի ներմուծման համար գանձվող մաքսատուրքերից և այլ հարկերից ու տուրքերից , ինչպես նաև տրամադրելու չինացի մասնագետներին մուտքի և ելքի, կացության և աշխատանքի իրավունքի փաստաթղթեր: Իսկ Հ.Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոցի ուսումնական գործընթացն անխափան կազմակերպելու նպատակով առաջարկվել է մինչև շինարարական աշխատանքների ավարտը ժամանակավորապես դասընթացներն իրականացնել Ս.Շահմուրադյանի անվան N 85 հիմնական դպրոցում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |