
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2015-ի դրամաշնորհային ծրագրի մեկնարկը: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստան` տեղի գիտական հաստատություններում և գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հաղթող հավակնորդների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում և գրադարանում, ինչպես նաև ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ ՀՀ բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ:
Տարեկան նախատեսվում է մեկ ասպիրանտի այցելություն: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողմանի ճանապարհորդության և կացության ծախսերը:
Հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը` 2014-ի դեկտեմբերի 15-ն է: Հաղթող հավակնորդի անունը կհրապարակվի դեկտեմբերի 25-ին: Դրամաշնորհի տևողությունը մեկ ամիս է:
Հաղթող հավակնորդը պարտավորվում է ծրագրի ավարտից հետո 6 ամիսների ընթացքում տրամադրել իր կատարած ուսումնասիրությունների արդյունքը գիտական հոդվածի տեսքով, International Journal of Armenian Genocide Studies պարբերականում հարապարակելու նպատակով:
Ռաֆաել Լեմկինը ծնվել է 1900-ի հունիսի 24-ին: 14 տարեկան հասակում Լեմկինը տիրապետում էր 14 լեզուների, ներառյալ` ֆրանսերեն, իսպաներեն, եբրայերեն, իդիշ և ռուսերեն:
Լեմկինը հետաքրքրվում էր այն հանցագործության բովանդակությամբ, որը հետագայում ներառվում է ցեղասպանության գաղափարի մեջ` սկսելով հետաքրքրվել թուրքերի կողմից հարյուր հազարավոր հայերի անպատիժ կոտորածներով: Լեմկինը ցեղասպանություն եզրը հղացել է Լվովի համալսարանում ուսանելու տարիներին ։ Ըստ այդ ցեղասպանությունը ներառում էր այն, ինչը կարելի է համարել որպես ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հատկապես հոգեբանական ազդեցություններ։
Լեմկինը ներկայացնում է ցեղասպանության կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը մի շարք պետություների` ցանկանալով համոզել նրանց աջակցել: ԱՄՆ-ի աջակցությամբ բանաձևը դրվում է Գլխավոր ասամբլեայի քննարկմանը: 1951-ին Լեմկինը միայն մասնակիորեն է հասնում իր նպատակին, երբ ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ 20 երկիր վավերացնում է այն: Համաձայնագիրը ներառում է ցեղասպանության ֆիզիկական կողմը միայն, որը կոնվենցիան բնորոշում է որպես` գործողություններ ոչնչացնելու նպատակով, լիովին կամ մասամբ, ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբը։ Թեև թյուր կարծիք կա, թե Լեմկինը ցեղասպանություն եզրը մտածել է հոլոքոստը բնութագրելու համար, բայց նրա նպատակն էր բնութագրել հնագույն ռազմական մարտավարությունը, որը վերակենդանացրել էին նացիստները. 1944 թվականին, երբ Ռաֆայել Լեմկինընստեղծեց «ցեղասպանություն» եզրը, նա հիմք ընդունեց 1915 թվականի հայերի ոչնչացումը, որպես հիմնարար օրինակ։