Ներկայումս կովկասյան տարածաշրջանը փլուզվում եւ տրոհվում է

PanARMENIAN.Net - Շանհայի համագործակցության կազմակերպությունը բոլոր հնարավորություններն ունի վերածվելու հզոր տարածաշրջանային դաշինքի, եթե Ռուսաստանը համակարգողի դեր կատարի Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Սպեքտրում» ռազմավարական վերլուծության կենտրոնի փորձագետ Սերգեյ Սարգսյանը: Նրա խոսքերով, հնարավոր է ռազմական համագործակցության ընդլայնում Իրանի եւ Չինաստանի, Իրանի եւ Ճապոնիայի միջեւ: «Վերջերս Իրանը սկսել է փոխել իր արտաքին քաղաքականության գերակայությունները, մի փոքր նահանջելով Ռուսաստանից դեպի Արեւմուտք: Հայաստանը նման աշխարհաքաղաքական իրավիճակում շահագրգռված է, որ ՆԱՏՕ-ի եւ ՇՀԿ-ի միջեւ կառուցողական երկխոսություն հաստատվի: Սակայն կարող է մի պահ գալ, երբ նա կհայտնվի կոշտ ընտրության առջեւ` կամ ՆԱՏՕ-ն կամ ՇՀԿ-ն, քանի որ ՀԱՊԿ-ին անդամակցող երկրները անդամակցում են նաեւ Շանհայի կազմակերպությանը»,-ասել է փորձագետը: Սարգսյանը կարծում է նաեւ, որ ընթանում է տարածաշրջանի փլուզում, տրոհում: «Մի քանի ըստ էության տարբեր դաշինքների առկայությունն ուղղակիորեն նպաստում է դրան: Միեւնույն ժամանակ, Արեւմուտքը չի կարողանում հասկանալ հայ-վրացական հարաբերությունների վատթարացման պատճառը: Ադրբեջանի պարագայում ամեն ինչ պարզ է` ղարաբաղյան հակամարտության պատճառով, իսկ Վրաստանի հետ` անհասկանալի է»,-ընդգծել է նա: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ Սարգսյանի, նրա ցանկությունը մասնակցել Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը փորձ է պահպանել տարածաշրջանի ամբողջականությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---