13 դեկտեմբերի 2002 - 22:58 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ "ԱՐԱՐԱՏ" ԿՈՆՅԱԿԸ ՀՌՉԱԿՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ "ՏԱՐՎԱ ԱՊՐԱՆՔԸ"
"Տարվա ապրանք - 2002 " Ռուսաստանյան Դաշնության համազգային մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության ընթացքում "Արարատ" հայկական կոնյակը երրորդ անգամ արժանացել է հաղթողի կոչման: Այս մրցույթը, որն անցկացվում է 1999 թվականից Մոսկվայի քաղաքապետարանի հովանու ներքո, կոչված է գնահատական տալ Ռուսաստանի սպառողի կողմից ամենագերադասելի ապրանքներին: