Սիրիայի «աշխարհիկ» ընդդիմության խմբավորումները քաղաքներ են զիջում ահաբեկիչներին

Սիրիայի «աշխարհիկ» ընդդիմության խմբավորումները քաղաքներ են զիջում ահաբեկիչներին

PanARMENIAN.Net - «Ալ Քայիդայի» հետ կապակցված «Ալ Նուսրայի ճակատը» գրավել է Հան աս Սուբուլ քաղաքն ու մերձակա գյուղերը Սիրիայի Իդլիբ գավառում՝ դուրս մղելով չափավոր ընդդիմության Հազմ խմբավորման ջոկատներին: Ինչպես հայտնում է Hurriyet-ը, հաղորդագրությունը քաղաքի ու արվարձանների գրավման մասին ստացվեց գավառի առանցքային համարվող Դեյր Սինդելիա և Ջաբալ ալ Զավիա քաղաքների գրավումից և Սիրիական ազատ բանակի ջոկատների նահանջից հետո, որը նույնպես համարվում է «աշխարհիկ» խմբավորում:

Մինչդեռ «Իսլամական պետության» գրոհայինները հերթական զանգվածային մահապատիժն են իրականացրել Իրաքում. Անբար գավառի Ռամադի քաղաքում գլխատվել է 75 մարդ, ևս 125-ը պատանդ է պահվում, հայտնում է Turkish Weekly-ն: Իրաքյան ուժերը հարձակում են պատրաստում քաղաքի վրա, որը վերջին մի քանի ամսում մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել, նպատակ ունենալով վերջնականապես դուրս մղել ահաբեկիչներին:

«Իսլամական պետությանն» առաջին հարվածներն է հասցրել Կանադան՝ F-18 կործանիչները նոյեմբերի 2-ին հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին: Ընդհանուր առմամբ ԻՊ գրոհայինների դեմ պայքարի Կանադայի կառավարությունը ուղարկել է վեց կործանիչ, երկու CP-140 Aurora հետախույզ ինքնաթիռ և մեկ Airbus СС-150 Polaris լիցաքավորող ինքնաթիռ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հարփերը, կանադական ավիացիան ռմբակոծելու է իսլամիստների դիրքերն Իրաքում: Նա նշել է, որ երկրի զինծառայողները չեն մասնակցելու հնարավոր ցամաքային գործողության:

Կանադական զորակազմը տեղակայվել է Քուվեյթի ավիաբազայում, որտեղ գտնվում է մոտ 600 զինծառայող, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ ԻՊ-ն հասել է Ավստրալիա. Սիդնեյում մահափորձ է կատարվել շիաների համայնքի առաջնորդ Ռասուլ Ալ Մուսավիի դեմ: Ըստ աղբյուրի, դրանից մի քանի ժամ առաջ հարձակման էր ենթարկվել շիաների կրոնական կենտրոնը, երկու դեպքում էլ, ըստ Guardian-ի, մեղսակից են ԻՊ կողմնակիցներն Ավստրալիայում: Մահափորձն իրականացվել է աշուրայի ժամանակ, որը շիաների կարևորագույն տոներից է: Տուժածը հիվանդանոցում է բազմաթիվ հրազենային վերքերով: Ըստ ոստիկանության, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---