Ֆրանսիական համալսարանի ուսանողները գործնական դասընթաց են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ում 3 նոյեմբերի 2014 - 15:27 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի մարքեթինգի բաժնի 40 ուսանողի: Նրանք հանդիպել են ընկերության մասնագետների հետ և գործնական դասընթաց անցել` ներկայացնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ԵՍ» սակագնային պլանի մեջ փոփոխություններ կատարելու իրենց տարբերակները: Դրանց վերաբերյալ մեկնաբանություններն ուսանողները ստացել են ընկերության ղեկավարներից և մարքեթինգի մասնագետներից, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Հյուրերը լսել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման պատմությունը: Ընկերության գլխավոր տնօրենը նրանց հետ կիսվել է իր հաջողության պատմությամբ և ներկայացրել է արդյունավետ ղեկավարման իր պատկերացումները: Ուսանողները Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ շրջել են ընկերության տարածքով և ծանոթացել կոմուտացիոն կենտրոնի, զանգերի կենտրոնի և սպասարկման կենտրոնի աշխատանքներին: «Կարևոր է երկար տարիների գործունեության ահռելի փորձով և գործնական հմտություններով երիտասարդ սերնդի հետ կիսվելը, ուսանողներին արտահայտվելու հնարավորություն տալը, ինչպես նաև մասնագիտական և, ինչու ոչ` կենսական այլ հարցեր քննարկելը: Դա, նրանց կուղղորդի ամբողջ կյանքի ընթացքում: Երիտասարդ տարիքում բոլորի կյանքում լինում են պահեր, երբ ավելի փորձառու անձանց խորհրդատվության և աջակցության կարիք է լինում: Փորձի փոխանակումը կոչված է լրացնելու այդ բացը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |