ԵՄ-ն առաջիկա տարիներին ՀՀ-ին մոտ 170 մլն եվրոյի աջակցություն կցուցաբերի

ԵՄ-ն առաջիկա տարիներին ՀՀ-ին մոտ 170 մլն եվրոյի աջակցություն կցուցաբերի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին՝ նոր պաշտոնում առաջին աշխատանքային օրը, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Բրյուսելում հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին:

Եվրահանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն ու Հայաստանը կշարունակեն գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, հիմնվելով ընդհանուր արժեքների վրա: «Մենք սատարում ենք երկրի արդիականացման ջանքերին և կշարունակենք խրախուսել Հայաստանին անհրաժեշտ բարեփոխումները»,- ասել է Հանը:

Կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ սկսելով 140-170 մլն եվրո արժողությամբ ռազմավարական աջակցության ծրագիրը 2014-2017 թթ. համար: Գերակա ուղղություններ են համարվում պետական կառավարումը, մասնավոր հատվածը և արդարադատության համակարգը: Զուգահեռաբար աջակցություն կցուցաբերվի քաղաքացիական հասարակությանն ու հասարակական ինստիտուտների արդիականացմանը:

Հանձնակատարը հայտարարեց 2014 թ. առաջին փաթեթի տրամադրման մասին՝ 19 մլն եվրո կհատկացվի Հայաստանում մարդու իրավունքների և փոքր բիզնեսի պաշտպանության համար: Աջակցությունը տրամադրվում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում: «Աջակցությունը բիզնեսին ու նորարարական սթարթափերին երկարաժամկետ հեռանկարում նոր աշխատատեղեր կբացի, կբարձրացնի մրցունակությունն ու մասնավոր հատվածի ընդհանուր առաջընթացը Հայաստանում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կողմերը նաև համաձայնագիր են ստորագրել 25 մլն եվրո արժողությամբ գյուղատնտեսական ոլորտի զարգացման ծրագրի ֆրնանսավորման համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---