«Ռուսական» քայլերթ Մոսկվայում, «սլավոնական»՝ Կիևում. Կիևի միջոցառումը ձախողվել է

«Ռուսական» քայլերթ Մոսկվայում, «սլավոնական»՝ Կիևում. Կիևի միջոցառումը ձախողվել է

PanARMENIAN.Net - Մոսկվայում նոյեմբերի 4-ին անկացվում են Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներ: Այս տարի տոնը նշվում է տասներորդ անգամ, Ռուսաստանի մայրաքաղաքում ազգայնականների միանգամից երկու քայլերթ է անցնում:

«Նովոռուսական երթը» կազմակերպվել է ի սատարումն Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների: Երկրորդ՝ «Ռուսական երթը» անցնում է Լյուբլինոյում և, ըստ կազմակերպիչ՝ «Ռուսները» շարժման առաջնորդ Դմիտրի Դյոմուշկինի հայտարարության, կդառնա ակցիայի մասը, որը մտահղացվել էր որպես Կիևում ռուս ազգայնականների հետ համատեղ անցկացվող միջոցառում, հայտնում է ՌԲԿ-ն:

Այդպիսի համատեղ միջոցառում անցկացնելու Դյոմուշկինի մտադրության մասին հայտարարվեց նոյեմբերի 4-ից հաշված օրեր առաջ: Ակցիայի կազմակերպիչները մտադիր էին «եղբայրական ժողովրդների պատերազմին դեմ դուրս գալ», ինչպես նաև սատարել ռուսական «Ռուսները» շարժման առաջնորդ Ալեքսանդր Պոտկինին (Բելով), որն այժմ կալանավորված է Ռուսաստանում: Կիևյան երթը, սակայն, կոչվում է «սլավոնական», ոչ թե «ռուսական»:

Ընդ որում, ծայրահեղական ուկրաինացի ազգայնականները, որ միավորված են «Աջ հատված» կուսակցության և շարժման շարքերում, ընդդիմացան այս մտադրությանը:

«Մենք գիտենք երթի մասին, երթի մասին հայտարարել է ռուս ֆաշիստ Դմիտրի Դյոմուշկինը, և դա ակնհայտ սադրանք է: Եթե այդ մարգինալները փորձեն հավաքվել ու «Սլավոնական երթ» անցակցնել, նրանք հակահարված կստանան «Աջ հատվածից»,-ասել է կազմակերպության խոսնակ Արտյոմ Սկորոպադսկին:

Կիևյան քայլերթի կազմակերպիչ Էդուարդ Կովալենկոն, սակայն, հայտարարում է, որ ոչ մի կապ մոսկովյան երթի հետ չունի, իր ակցիան ռուսամետ չի համարում և նշում է, որ կարգախոսն է «Սլավոնները միասնական են»: Կիևի իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ երթի մասին իրազեկում չի եղել, ակցիան արտոնված չէ: Միջոցառմանը հայտագրվել է հազար մասնակից, սակայն իրականում եկել է մոտ 150-ը, որոնց մեծ մասը լրագրողներ էին, մոտ 30-ը ներկայացնում էին ծայրահեղական ուկրաինական ազգայնականներին:

«Նշված տեղի հարևանությամբ հերթապահում էր 15 միլիցիոներ: Իրավապահները նույնիսկ հասցրեցին ձերբակալել անցորդ մի տղամարդու, որը բղավում էր «Ուկրաինան և Ռուսաստանը միասնական են»: Նրան տարան մոտակա ստորգետնյա անցումը»,-գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան Ուկրաինայում»: Միջոցառման կիևյան մասը փաստորեն ձախողվեց:

Ընթերցեք նաև. Ընտրությունները Նովոռոսիայում կարող են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների պատճառ դառնալ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---