19 հունիսի 2006 - 15:53 AMT
Ուկրաինան կմասնակցի հայկական ՀԷԿ-երի վերակառուցմանը
Ուկրաինան կմասնակցի հայկական ՀԷԿ-երի վերակառուցմանը: Այդ մասին հաղորդել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Այդ հարցը քննարկվել է այսօր Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի Կիեւ կատարած այցի ժամանակ: Դեսպանի խոսքերով, հայկական ՀԷԿ-երի սարքավորումների հեղինակը Խարկովի «Տուրբոատոմ» ԱՄ-ն է, այդ պատճառով այժմ Հայաստանը շահագրգռված է, որ էներգետիկ սեկտորի ձեռնարկությունների վերակառուցման մրցույթներին մասնակցեն այդ ձեռնարկության մասնագետները: «Մենք արդեն համապատասխան փաստաթղթերն ուղարկել ենք Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությանը»,-նշել է Ա.Բոժկոն, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան: