Carrefour-ի բացումը ՀՀ-ում՝ 2015-ի հունվարին. Գյուղմթերքի 95%-ը ձեռք է բերվելու հայ արտադրողից 4 նոյեմբերի 2014 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նոյեմբերի 4-ին Carrefour առևտրային ցանցի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Քրիստիան Դը Նալի և մարքետինգի գծով տնօրեն Լոռեն Նազեի հետ քննարկել է Հայաստանում Carrefour-ի բացմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախարարությունից հայտնում են, որ Կարապետյանն ընդգծել է Carrefour ցանցային խանութի բացման կարևորությունը թե' տեղական արտադրողների և թե' սպառողների համար: «Հայաստանի գյուղատնտեսական մթերքներ արտադրողներն անհամբեր սպասում են Հայաստանում Carrefour-ի գործունեության սկզբին, քանի որ դրանով իսկ նրանց համար կստեղծվի նոր հնարավորություն իրենց արտադրանքն իրացնելու համար: Համոզված եմ, որ բացումից հետո Carrefour-ի հայաստանյան առևտրային ցանցը ոչնչով չի զիջի Carrefour-ի գործունեության եվրոպական մակարդակին», - նշել է Սերգո Կարապետյանը՝ համոզմունք հայտնելով, որ Carrefour-ի մուտքը հայկական շուկա կնպաստի տեղական արտադրանքի որակի բարձրացմանն ու տեսականու ընդլայնմանը: Իր հերթին ցանցի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան Դը Նալը տեղեկացրել է, որ ցանցի բացումը Հայաստանում նախատեսվում է 2015-ի հունվարի վերջին: Նրա խոսքով` Carrefour առևտրային ցանցում նախապատվությունը տրվելու է տեղական արտադրանքին, իսկ գյուղմթերքի 95%-ը ձեռք է բերվելու անմիջապես հայ արտադրողներից: Այս կապակցությամբ նախարար Սերգո Կարապետյանը հույս է հայտնել, որ տեղական արտադրողների նկատմամբ կներկայացվեն ավելի մեղմ պահանջներ, իսկ ցանցի խանութների գնագոյացումը կիրականացվի՝ ելնելով հայկական շուկայի առանձնահատկություններից: Քրիստիան Դը Նալը նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների` խորհրդատվություններ մատուցելու վերամշակող ճյուղի տարբեր ոլորտների ընկերություններին՝ արատադրանքի որակի և տեսականու հարցում: Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է առաջիկայում ստորագրել փոխըմբռնման հուշագիր: Նախարարը նաև խոստացել է նախքան ցանցի բացումը կազմակերպել Carrefour-ի ներկայացուցիչների հանդիպումը վերամշակող ընկերությունների հետ: Carrefour ընկերության առաջին հիպերմարկետի բացումը Հայաստանում նախատեսվում էր դեռևս 2013-ի վերջին: Այն մի քանի անգամ երկարաձգվել է: 2014-ի մայիսին ՀՀ այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելել է Yerevan Mall-ում նախատեսվող հիպերմարկետի շինհրապարակ: Այն ժամանակ նշվում էր, որ բացումը տեղի կունենա հոկտեմբերին: Ցանցն իր ապրանքն ինքն է ներկրում, ինչը մրցակցային առավելություն է տալիս: Դեռևս 2012-ի վերջին ընկերությունը Հայաստանում աշխատատեղերի մրցույթ էր հայտարարել և իր ապագա առևտրի կենտրոնի համար աշխատակազմ էր հավաքագրում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |