19 հունիսի 2006 - 17:16 AMT
Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով ՀՀ դեսպան է նշանակվել Հունգարիայում, Սլովակիայում եւ Չեխիայում
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հունիսի 17-ի հրամանագրերով Ջիվան Թաբիբյանն ազատվել է Հունգարիայում, Սլովակիայում եւ Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նույն հրամանագրով այդ պաշտոնում համատեղության կարգով նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը` Վիեննա):