Աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ ըստ Forbes-ի. Առաջինը Պուտինն է, երկրորդը՝ Օբաման

Աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ ըստ Forbes-ի. Առաջինը Պուտինն է, երկրորդը՝ Օբաման

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշն ըստ ամերիկյան Forbes-ի:

Երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, երրորդն է Չինաստանի նախագահ Սի Ձինպինը:

Անցած տարվա ընթացքում առաջատարների եռյակը չի փոխվել՝ մեկ տարի առաջ ՌԴ նախագահը նույնպես առաջին հորիզոնականում էր, իսկ նրա ամերիկացի և չինացի պաշտոնակիցները զբաղեցնում էին երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի նախագահն աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց եռյակում էր նաև 2011-ին և 2012-ին: 2011-ին նա Forbes-ի ցուցակի երկրորդ տեղում էր՝ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, իսկ 2012-ին զիջեց «արծաթը» Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

«Չնայած, որ Պուտինի հեղինակությանն Արևմուտքում վնասեց Ղրիմի բռնակցումը և Մոսկվայի «կվազիմասնակցությունը» Ուկրաինայի հարավ-արևելքում ծագած ռազմական հակամարտությանը, հազիվ թե մեկը հանդգնի Ռուսաստանի նախագահին «թույլ» անվանել. նա էներգետիկ ու միջուկային տերության անկանխատեսելի ղեկավարն է, որը ոչ մեկին հաշվետու չէ, տերության, որը քայքայվում է, սակայն դեռ ագրեսիվ է»: Օբաման ռուսական առաջնորդի ֆոնին կաշկանդված է» թվում, ահա թե ինչու է նա հայտնվել երկրորդ տեղում, չնայած որ զբաղեցնում է աշխարհի ամենաազդեցիկ պաշտոնը»,-գրում է ամսագիրը:

Forbes-ի վարկանիշում ընդգրկված է 72 անձ՝ մեկական մոլորակի յուրաքանչյուր 100 մլն բնակչի համար: Նրանք քաղաքական գործիչներ են, գործարարներ, հասարակական և մշակութային գործիչներ: Խմբագրությունը որոշում է հաղթողներին քվեարկության եղանակով: Ազդեցիկության չափանիշն այնպիսի գործոնների փունջն է, ինչպիսիք են վարկանիշի մասնակցի կողմից վերահսկվող ֆինանսական հոսքերը, նրա իշխանության արեալն ու ծավալը, այն մարդկանց քանակը, որոնց վրա ազդում են նրա որոշումները: Ցուցակը սուբյեկտիվ բնույթ է կրում և ներկայացնում է հանդեսի խմբագրության տեսակետը:

Ավելի վաղ՝ ապրիլին, ամերիկյան Time ամսագիրը հրապարակեց աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց վարկանիշային ցանկը: Պուտինը Ռուսաստանի միակ ներկայացուցիչն էր այդ ցուցակում: Ցուցակում էին ընդգրկվել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փոփ աստղեր Բեյոնսեն և Մայլի Սայրուսը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Amazon ինտերնետ-ռիթեյլերի ղեկավար Ջեֆ Բեզոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---