19 հունիսի 2006 - 18:55 AMT
Հայաստանի ԱԳՆ ղեկավար. «Մեզ համար շատ օգտակար է Ուկրաինայի փորձը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերություններում»
Հայաստանն իր համար օգտակար է համարում Ուկրաինայի կուտակած փորձը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ հարաբերություններում»: Այցով Կիեւում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր ուկրաինացի գործընկեր Բորիս Տարասյուկի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է .«Ուկրաինան էական փորձ է կուտակել ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ համագործակցության անհատական ծրագրերի կատարման հարցում»: Իր հերթին Բորիս Տարասյուկը հայտարարեց, թե Ուկրաինան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ եւ տարածք տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներիԼեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ խաղաղ բանակցությունների համար: Իր հերթին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի գլխավոր խնդիրն այդ տարածքում բնակվող մարդկանց ինքնորոշման հարցն է: