20 հունիսի 2006 - 14:42 AMT
Ղարաբաղ. Մակ-ում գտնում են, որ, չնայած բոլորը հավասար են, մի մասն ավելի հավասար է
Մերձդնեստրի, Հարավային Կովկասի ու Աբխազիայի համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պետք է լինի չորորդը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հրազդան Մադոյանը: «Չնայած մասնակի տարբերություններին, կարեւոր է ընդհանուրը այս բոլոր երկրների համար. նրանք հայտարարել են իրեն անկախության մասին, պետությունների կողմից ռազմական առրեսիայի են ենթարկվել հսկայան տարածքային ու մարդկային ռեսուրսներով, պատերազմում պահպանել են իրենց անկախությունը եւ այսօր, 15 տարի անց, առավել կայացել են որպես ինքնավար պետություններ, քան նրանք, որ հարձակվել էին նրանց վրա անեքսիայի նպատակով»,- ասել է նա: Նրա խոսքերով, ոչ ոք չի կարող զրկել ժողովրդներին ինքնուրույն ապրելու իրավունքից: «Աշխարհում տասնյակ պետություններ գոյություն ունեն շատ ավելի փոքր տարածքով ու բնակչությամբ, սակայն ազատ ու ինքնուրույն գոյատեւելու նրանց իրավունքը ոչ ոք չի վիճարկում: Պարզապես Մակ-ում գտնում են, որ, չնայած բոլորը հավասար են, մի մասն ավելի հավասար է»,- նշել է Մադոյանը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի կողմից Չերնոգորիայի անկախության ճանաչմանը, ապա Մադոյանը կարծում է, որ նատոյական քաղաքագական գործիչներին հաջողվեց կիսել հարավային սլավոններին կրոնական սկզբունքով: «Այդ պատճառով էլ հայտնվեց արհեստական խնդիր` Չերնոգորիայի անկախությունը, ինչը եւ գրավեց հանրապետության բնակչության կեսին: Մերձդնեստրում ոչ գազամուղեր կան, ոչ էլ նավթամուղեր. նա անհետաքրքիր է, ցանականում է իր տանն ապրել, թող ապրի: Այդ պատճառով, ՄՄՀ անկախության պաշտոնական ճանաչումը, որից հետո երկրորդ «Մ»-ը կվերանա, սարերի ետեւում չէ»,- ընդգծել է հայ քաղաքագետը: