11 նոյեմբերի 2014 - 10:36 AMT
ՌԴ ԿԲ-ն նվազեցրել է ՀՆԱ աճի և նավթի գների կանխատեսումները

Ռուսաստանի Կենտրոնական բանկը 1-ից մինչև 0 տոկոս է նվազեցրել է ՌԴ ՀՆԱ աճի կանխատեսումը 2015-ի դրամավարկային քաղաքականության բազային սցենարում: Ընդ որում գնաճի մասով կանխատեսումը 4,5-ից հասել է 6,2-6,4 տոկոսի, իսկ կապիտալի արտահոսքի մասով՝ 35 մլրդ դոլարից հասել է 99 մլրդ դոլարի:

Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդագրության, ավելի վաղ ԿԲ-ն նվազեցրել էր ՌԴ ՀՆԱ աճի կանխատեսումը 2014 թ. համար մինչև 0,3 տոկոս: Ընթացիկ տարում ՀՆԱ աճի գնահատման նվազման պատճառ կանոնակարգողը համարում է «արտաքին գործոնների համախառն գործոններն ու կառուցվածքային բնույթի պատճառները»: «Նախկինում ակնկալվող ՀՆԱ աճի արագացումը (2013-ի 1,3 տոկոսից մինչև 2,0 տոկոս 2014 թվականի համար): Ռուսաստանի բանկն այժմ դանդաղեցում է կանխատեսումը մինչև 0,3 տոկոս ընթացիկ տարվա համար»,-ասվում է կանոնակարգողի փաստաթղթում: Նախկին տարբերակում ՀՆԱ աճը 2014-ի համար կանխատեսվում էր 0,4 տոկոս:

ԿԲ-ն նվազեցրել է նաև նավթի գնի կանխատեսումը: Ըստ հիմնական տարբերակի, Urals նավթի գինը 2015-ին կկազմի 95 դոլար մեկ բարելի դիմաց, 2016-ին՝ 94 դոլար, 2017-ին՝ 92 դոլար: Նախորդ նախագծում, որը հրապարակվեց սեպտեմբերի վերջում, 2015 թվականի համար նավթի գինը մեկ բարելի համար կազմում էր 104,8 դոլար, 2016-ին՝ 103,1 դոլար, 2017-ին՝ 102,5 դոլար, հայտնում է Ինտերֆաքսը:

Ռուբլու փոխարժեքի նվազումն ու խնդիրները ռուսական տնտեսության մեջ բացասական միտումներ են առաջացնում նաև Հայաստանի տնտեսության համար, որը մասնավորապես մեծ կախվածություն ունի դրամական փոխանցումներից Ռուսաստանից: Բարդությունները ՌԴ տնտեսության մեջ առաջին հերթին անդրադառնում են դրամական փոխանցումների քանակի վրա, որոնք սեպտեմբերին 2013-ի սեպտեմբերի համեմատ նվազել են 8,7 տոկոսով՝ 153,3 մլն դոլար նախորդ տարվա 167,7մլն դոլարի դիմաց: Անկման միտումը շարունակվում է արդեն երրորդ ամիսը՝ 2014-ի հուլիսին ստացվել է մոտ 169 մլն դոլար՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ անկումը կազմել է 6,6 տոկոս: Իսկ օգոստոսին Ռուսաստանից փոխանցվել է 161 մլն դոլար, անկումը մեկ ամսում կազմել է 4,2 տոկոս նախորդ տարվա օգոստոսի 7 տոկոսի համեմատ: Ընդհանուր առմամբ տարվա սկզբից Հայաստան է փոխանցվել 1.323 մլրդ դոլար՝ աճը կազմել է 0,4 տոկոս: Ռուբլին նվազել է 11 տոկոսով: Եթե ռուբլին չարժեզրկվեր, դրամական փոխանցումների աճը ՌԴ-ից Հայաստան 9 ամսում կկազմեր 8 տոկոս:

Photo: FedPress