Օհանյանը և Շոյգուն Մոսկվայում հաստատել են ՀՀ և ՌԴ ՊՆ 2015 թ. գործակցության ծրագիրը

Օհանյանը և Շոյգուն Մոսկվայում հաստատել են ՀՀ և ՌԴ ՊՆ 2015 թ. գործակցության ծրագիրը

PanARMENIAN.Net - ԱՊՀ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է իր ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ:

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, Հայաստանի և Ռուսաստանի ՊՆ ղեկավարները պայմանավորվել են, որ ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի անձնակազմն ու զինտեխնիկան Երևանում կմասնակցեն Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված համատեղ զորահանդեսին: Բանակցություններում քննարկվել են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, որոշվել են երկու երկրների ռազմական ու ռազմատեխնիկական գործակցության հեռանկաները, Հայաստանի ու Ռուսաստանի ԶՈւ միջև ինտեգրման գործընթացների հետագա զարգացման հեռանկարները:

Նախարարները քննարկել են ՌԴ ՊՆ ռազմական ուսումնական հաստատություններում հայկական ԶՈւ համար կադրերի նախապատրաստման կազմակերպմանն առնչվող հարցեր, որտեղ արդեն իսկ անհատույց սովորում է 244 հայ զինծառայող:

Բանակցությունների ավարտին հաստատվել է ՌԴ և ՀՀ ՊՆ միջև 2015 թ. Գործակցության ծրագիրը:

Կողմերը նաև ամփոփել են համատեղ միջոցառումների, օպերատիվ և մարտական պատրաստության, այդ թվում նաև ՀԱՊԿ շրջանակում, արդյունքները, մասնավորապես, նշելով ՌԴ և ՀՀ ստորաբաժանումների մասնակցությունը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անկասելի եղբայրություն-2014» զորավարժություններին Ղազախստանի տարածքում: Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարները նախարարների խորհրդի 67-րդ նիստում հիմք ստեղծեցին ռազմական գործընկերության միջազգային իրավական բազայի համար:

Ընդլայնվել է ՀՕՊ միավորված համակարգի գործնական բաղադրիչը՝ հաստատվել է 2015 թ. համատեղ միջոցառումների ծրագիրը, այդ թվում հաստատվել է, որ 2015-ի օգոստոս-սեպտեմբերին մարտական հրազենով «Մարտական գործակցություն-2015» համատեղ զորավարժություն կանցկացվի ՌԴ Աշուլուկ պոլիգոնում:

Մշակվել են համատեղ հումանիտար ականազերծման ինժեներային գումարտակի ստեղծման ասպեկտները, որոշումներ են կայացվել ԱՊՀ երկրների ռազմական մասնագետների կատարելագործման մասին:

Ընդհանուր առմամբ նիստում քննարկվել է մոտ 20 հարց:

«Մենք հաստատում ենք, որ շահագրգիռ ենք ընդհանուր, տարածաշրջանային ու ազգային շահերի հիման վրա պաշտպանական գործակցության զարգացման հարցում»,-ասել է Շոյգուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---