20 հունիսի 2006 - 19:24 AMT
Ա. Գյուլ. «Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանների բացումը քննարկման առարկա չի հանդիսանում»
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների բացումը չի հանդիսանում քննարկման առարկա: Այդ մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախար Աբդուլահ Գյուլը: Նրա խոսքերով, Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ բանակցություններ կայանան` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհին, ինչպես նաեւ այդ հարցում իրական արդյունքների է սպասում: