20 հունիսի 2006 - 19:45 AMT
Հավանության է արժանացել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը
Կայացել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրափակիչ քննարկմանը նվիրված նիստը` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, փաստաթղթի վերջնական լրախմբագրված տարբերակը, որում հաշվի էին առնվել միջգերատեսչական հանձնաժողովում ստացված շուրջ 615 առաջարկություններ, հավանության արժանացավ: Մասնակիցներին ներկայացվեց նաեւ Ազգային անվտանգության ռազմավարության հիմնական տերմինների բառարանի նախագիծը: