Փորձագետ. Ուղղաթիռի խոցումը Ղարաբաղում բացահայտ սադրանք է նաև Ռուսաստանի դեմ12 նոյեմբերի 2014 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում զորավարժանքների ժամանակ ադրբեջանցիների կողմից ուղղաթիռի խոցումը բացահայտորեն ուղղված է Ռուսաստանի դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտարարել է «Ռուս-հայկական ընկերակցության» փորձագետ Դենիս Դվորնիկովը: Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Ըստ Դենիս Դվորնիկովի, դա կարող է հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների: «Ընդ որում ռուսական բանակը ստիպված կլինի առնվազն պաշտպանել Արցախի խաղաղ բնակչությանը: Այս միջադեպը կամ ադրբեջանական հրամանատարության անհավանական հիմարության վկայությունն է, կամ Հարավային Կովկասում իրավիճակը սրելու մտածված սադրանք»,-ասել է նա: Ինչ վերաբերում է քայլերին, որ պետք է ձեռնարկի հայկական կողմն այս իրավիճակում, ապա ըստ ռուս փորձագետի, առաջին հերթին պետք է զուսպ լինել: «Անշուշտ, առաջին ցանկությունն, որ ի հայտ է գալիս, ագրեսորին Կասպից ծովի ցուրտ ջրերում խորտակելն է: Բայց հիմա, խաղաղ բնակչության շրջանում կորուստներից խուսափելու համար, հարկավոր է այնպես անել, որ ռազմական իրավիճակը վերափոխվի դիվանագիտականի»,-ասել է Դվորնիկովը՝ նշելով, որ միջազգային ատյանների միջոցով մարդասպաններին պետք է պատասխանատվության կանչել: Razm.info-ն սեփական աղբյուրներին հղումով գրում է, որ խոցվելու պահին ուղղաթիռն Ադրբեջանի օդային տարածքում չի գտնվել և վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։ Ըստ Haqqin.az-ի, ուղղաթիռն ընկել է ադրբեջանական զորքերի հսկողության տակ գտնվող տարածքում և այրվել: Facebook-ի իր էջում Դվորնիկովը նաև գրել է. «Անկաշկանդ զրույցի բռնվել ագրեսորի հետ, կնշանակի կորցնել հեղինակությունը: Քաղաքական գործիչները, որոնք դեռ չեն հասցրել կուլ տալ կասպից խավիարը, շարունակելով ձևացնել, թե մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ շատ լավն են, գործում են միջազգային հանրության շահերի դեմ: Մենք մեծ հրդեհի շեմին ենք Հարավային Կովկասում: Ընդ որում նոր պատերազմը միանգամայն այլ է լինելու: Ոչ ոք զերծ չի մնա, այդ թվում նաև ՌԴ հյուսիսկովկասյան շրջանները: Հումանիտար աղետ, երեք պետությունների ենթակառուցվածքների ոչնչացում, հավանաբար, նույնիսկ Վրաստանի (սահմանամերձ գոտիներում): Իսկ Իրանի ու Թուրքիայի հավանական ներքաշումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը կվերածվի մեծ մսաղացի: Այդ հրդեհը կգրավի շատ այլ «գործընկերների» ևս: Դա՞ է Բաքվի ընկերների ուզածը»: Շարունակվում են Հայաստանի զինված ուժերի (ներառյալ Պաշտպանության բանակը) օպերատիվ մարտավարական լայնամասշտաբ զորավարժությունները, որոնք մեկնարկել են 2014-ի նոյեմբերի 6-ին։ «Միասնություն 2014» զորավարժությանը ներգրավված է ավելի քան 17 000 զինծառայող, 550 միավոր հրետանային միջոց, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոց, 300 միավոր հակատանկային միջոց, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1 200 ավտոմեքենա։ ԼՂՀ ՊԲ կողմից զորավարժություններին մասնակցում է շուրջ 30 000 զինծառայող, այդ թվում նաև պահուստային ռեզերվից, 1550 միավոր հրետանի, 600 միավոր զրահատեխնիկա, ՀՕՊ 300 միավոր, 106 միավոր հատուկ տեխնիկա, 1300 միավոր հակատանկային միջոց, մոտ 3000 ավտոմեքենա:Այսպիսով, ընդհանուր առմամբ զորավարժությանը մասնակցում է մոտ 47 000 մարդ, 2100 միավոր հրետանի, 850 միավոր զրահատեխնիկա, ՀՕՊ 450 միավոր, 260 միավոր հատուկ տեխնիկա, 1600 միավոր հակատանկային միջոցներ, մոտ 4200 ավտոմեքենա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Կուպման․ Եվրահանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը |