Փորձագետ. Բաքուն փորձում է խափանել ուղղաթիռի բեկորների օպերատիվ զննությունը

Փորձագետ. Բաքուն փորձում է խափանել ուղղաթիռի բեկորների օպերատիվ զննությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ի զորու չէ փակելու Արցախի երկինքը, հայտարարել է «Ռուս-հայկական համագործակցության» փորձագետ Դենիս Դվորնիկովը: Ըստ նրա, «երկինքը փակելու» մասին հայտարարության նպատակն է կասեցնել երեկ տեղի ունեցած հանցագործության անկախ ու անաչառ հետաքննությունը:

Ադրբեջանը «ոչ թռիչքային գոտի» է հայտարարել ԼՂՀ օդային տարածքը: Մինչդեռ, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված՝ 1997 թվականի հուլիսի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների կողմից հակամարտության կողմերին առաջարկված «ԼՂ հակամարտության կարգավորման համընդգրկուն համաձայնագրի» Փուլային տարբերակով Բուֆերային գոտում և Բաժանարար գոտում ստեղծվել է ոչ թռիչքային գոտի, որտեղ Կողմերը չեն թույլատրում ռազմական թռիչքներ՝ ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողության վերահսկողության ներքո:

Դվորնիկովը նշել է, որ ադրբեջանական կողմն անում է հնարավոր ամեն ինչ խափանելու համար ուղղաթիռի բեկորների օպերատիվ զննությունը: «Եթե ղարաբաղյան ուղղաթիռն իրոք սպառազինված լիներ, ապա Ադրբեջանի ղեկավարության համար կարևոր կլիներ որքան հնարավոր է շուտ դա ի ցույց դնել միջազգային հանրությանը: Հիմա մենք տեսնում են միանգամայն հակառակը: Նրանք ժամանակ են ձգում, թույլ չեն տալիս մոտենալ մարմիններին ու բեկորներին, խոչընդոտում են միջազգային փորձագետների թռիչքը: Ավելին, ես վստահ եմ, որ այս պահին ադրբեջանցիներն ակտիվորեն տեղեկատվական հնարքներ են փնտրում: Նույնիսկ հնարավոր եմ համարում, որ ինտենսիվ աշխատանք է գնում ռուս փորձագետների հետ, որոնք «սնվում են» ադրբեջանական «աշխատավարձերով»: Առաջիկա օրերին մենք բոլոր շանսերն ունենք ի հայտ բերելու այդ ամբողջ ակտիվը ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ներում»,-ասել է նա:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

Ընթերցեք նաև. Խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անհայտ է. Ադրբեջանը տեղանքը կրակի տակ է պահում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---