ԼՂՀ-ն եվրոպական չափանիշներին համապատասխանության մակարդակով էապես առաջ է անցել Բաքվից

PanARMENIAN.Net - «Խորը գոհունակության զգացմունքով ընկալեցի լուրը Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 15-ամյակին նվիրված ներկայացուցչական միջազգային խորհրդաժողովի անցկացման մասին: Այս փաստը եւս մեկ ակնառու վկայությունն է այն բանի, որ մեր պետությունը կայացել է»,-հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը` Ստեփանակերտում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` անցյալը, ներկան, ապագան» խորագրով միջազգային խորհրդաժողովի բացմանը: Նրա խոսքերով, անցած 15 տարին ցույց տվեցին աշխարհին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ունենալ սեփական անկախ պետությունը, որը հռչակվել է նախկին ԽՍՀՄ օրենսդրության եւ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի համաձայն: «Եվ թեեւ ԼՂՀ-ն դեռեւս ճանաչված չէ համաշխարհային հանրության կողմից, մեր հանրապետությունը եվրոպական չափանիշներին համապատասխանության մակարդակով էապես առաջ է անցել Ադրբեջանից, որը, պատերազմ պարտադրելով մեզ, փորձում էր ընդմիշտ ձերբազատվել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունից: Սակայն, մեր ժողովուրդը ոչ միայն դիմակայեց արյունահեղ զինված հակամարտությանը, այլ նաեւ կարողացավ այսքան սեղմ ժամկետում հիմնականում բուժել պատերազմի վերքերը, վերականգնել քանդված տնեսությունը, սոցիալական ոլորտը, կյանքի կոչել տարածաշրջանի մշակութային եւ հոգեւոր զարգացումը: ԼՂՀ-ում ստեղծվել է նաեւ ժամանակակից սպառազինությամբ զինված մարտունակ բանակ, որը ԼՂՀ եւ մեր ժողովրդի անվտանգության եւ բարգավաճման ամենահուսալի երաշխավորն է»,-ասել է Ա.Ղուկասյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---