13 դեկտեմբերի 2002 - 18:59 AMT
ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԱԿ-Ի ՍԱՍԱԿԱՎԱՅԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ
Հայաստանի սեյսմոլոգիայի եւ ընդերքի ֆիզիկայի ասոցիացիայի նախագահ Սերգեյ Բալասանյանն արժանացել է ՄԱԿ-ի Սասակավայի անվան մրցանակին: Ինչպես հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Ժոել Բուտրուն, մրցանակը պրոֆեսոր Բալասանյանին շնորհվել է` հաշվի առնելով նրա երկարաժամկետ նվիրվածությունը եւ ներդրումը սեյսմիկ աղետների ռիսկի նվազեցման գործում, ինչպես նաեւ նրա ջանքերը` միավորելու գիտական եւ քաղաքական շրջանակները: Նշենք, որ Հայաստանը երկրորդ անգամ է դառնում Սասակավայի անվան մրցանակի դափնեկիր` 1998 թվականին մրցանակը շնորհվել է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ծառայության ողջ գիտական անձնակազմին: