ԵԽ անդամն առաջարկում է հատուկ հանձնաժողով ստեղծել ԼՂՀ խոցված ուղղաթիռի միջադեպը հետաքննելու համար

ԵԽ անդամն առաջարկում է հատուկ հանձնաժողով ստեղծել ԼՂՀ խոցված ուղղաթիռի միջադեպը հետաքննելու համար

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության և Եվրոպացի ժողովրդավարների խմբակցության անդամ, Կիպրոսի պատվիրակության ղեկավար Էլենի Թեոհարիուսը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի խոցումը և առաջարկել է հատուկ առաքելություն ստեղծել միջադեպը հետաքննելու նպատակով:

Ըստ Armenia Today-ի, Թեոհարիուսը հայտնել է նաև, որ նամակ է հղել ԵՄ պաշտոնյաներին կոնկրետ առաջարկով: «Ես արդեն նամակ եմ ուղարկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին և մյուս հանձնակատարներին՝ շարադրելով միջադեպի փաստերը: Բացի այդ, ես առաջարկել եմ ԵՄ-ին հատուկ առաքելություն գործուղել տեղում միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով: Այս պահի դրությամբ արդեն իսկ ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը խախտել է հրադադարն և, ամենայն հավանականությամբ, 3 անմեղ մարդ է զոհվել: ԵՄ-ն պետք է դատապարտի այդ գործողություններն ու սատարի խնդրի լուծմանն ինքնորոշման իրավունքի հիման վրա»,-ասվում է Եվրախորհրդարանի պատգամավորի հայտարարության մեջ:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին:Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---