ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցման մասին պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը

ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցման մասին պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը

PanARMENIAN.Net - ՀՀ Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:

Դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` ՀՀ-ի` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշել է գրավոր ընթացակարգով: ՍԴ վճիռը նոյեմբերի 14-ին հրապարակել է դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

ԵՏՄ մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Եվրասիական տնտեսական միությունը վերպետական-տնտեսական կառույց է, որի ստեղծման փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Ակնկալվում է, որ պայմանագիրն Ազգային ժողովի նիստի օրակարգ կմտնի դեկտեմբերի սկզբին: Վավերացման ազգային ընթացակարգեր են տեղի ունենում նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախ ստանում:

ՍԴ նիստը մեկնարկել էր այսօր ժամը 10:00-ին: Զուգահեռ Սահմանադրական դատարանի դիմաց սկսվել էր նաև բողոքի ակցիա:

«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության և ազատ զարգանալու հնարավորությունների կորստի առջև։ Այդ վտանգը բխում է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանի կողմից Եվրասիական Տնտեսական Միության անդամակցման պայմանագիրը ստորագրելուց, ինչը պետք է դատաքննվի ՀՀ Սահմանադրական դատարանում սույն թվականի Նոյեմբերի 14-ին, ժամը 10։00-ին։ Այդ խայտառակ պատմական իրողությունը կասեցնելու գործընթացին մաս դարձեք՝ մասակցելով բողոքի ակցիային ՀՀ Սահմանադրական դատարանի մոտ, պահանջելով ՀՀ Սահմանադրական դատարանի գործը քննողներից և զեկուցողներից՝ Վ. Հովհաննիսյանից և Ա. Գյուլումյանից, հակասահմանադրական ճանաչել ԵՏՄ անդամակցումը։ Հավաքի իրազեկումն ընդունված է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի կողմից»,- ասված է նիստի կազմակերպիչ «ԵՏՄ անդամակցումը հակասահմանադրական է» ֆեյսբուքյան էջում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---