21 հունիսի 2006 - 17:55 AMT
Հայոց ցեղասպանություն. Լիտվան այժմ բարելավում է իր խարխլված հարաբերությունները Թուրքիայի հետ
Լիտվան բարելավում է Թուրքիայի հետ հարաբերությունները, որոնք խախրխլվեցին, երբ Լիտվայի սեյմը բանաձեւ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման առումով. նա խոստանում է օգնել Թուրքիային ԵՄ-ի ճանապարին: Այդ մասին Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի հետ հանդիպումից հետո Անկարայում: «Մեր սեյմի անդամների կողմից ընդունած բանաձեւը չի փոխի Լիտվայի արտաքին քաղաքականությունը»,- հայտարարել է Լիտվայի նախագահը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջում Լիտվայի խորհրդարանը բանաձեւ է ընդունել` կոչ անելով Թուրքիային ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը: Դրան Թուրքիան պատասխանեց դիվանագիտական դեմարշով: Թուրքիայի ԱԳՆ կանչեցին այդ երկրում Լիտվայի դեսպան Վիտաուտաս Նաուդուժասին, նա զգուշացում ստացավ, որ այդ բանաձեւը լավ չի արտահայտվի թուրք-լիտվական երկկողմանի հարաբերությունների վրա: Բրիֆինգի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ հանդիպման ժամանակ համաձայնություն է հաստատվել «խուսափել երկկողմանի հարաբերությունների զարգացումը խափանող գործողություններից», հայտնում է «Թրենդը»: