ԵԱՀԿ-ում կներկայացվի զեկույց Հայաստանում ԶԼՄ-ների վիճակի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստան կատարած այցի արդյունքների վերբերյալ ԵԱՀԿ-ում կներկայացվեն զեկույց մամուլի ազատության վերաբերյալ եւ հանձնարարականներ հանրապետության ԶԼՄ-ների վիճակի բարելավման համար: Այդ մասին Երեւանում հայտարարել է Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին: Նրա խոսքերով, զեկույցը բաց կլինի մամուլի եւ հասարակական կազմակերպությունների համար, որ հետաքրքրված են տվյալ հարցում: ԵԱՀԿ ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի տպագրական ԶԼՄ-ներում դրական տեղաշարժեր են նկատվում: «Դրանք կարծիքների ավելի լայն շրջանակ են ներկայացնում, ինչը չի կարելի դեռ ասել էլեկտրոնային ԶԼՄ-ների մասին եւ, մասնավորապես հեռուստաալիքների մասին: Ճիշտ է, տպագրական ԶԼՄ-ների դիրքորոշումները թույլ են հեռուսաընկերությունների համեմատ: Հայաստանում չկա լրագրողների հետապնդումներ կամ մահափորձեր, ինչը շատ կարեւոր ձեռքբերում է»,- ընդգծել է Հարաշտին: Միեւնույն ժամանակ, նա կարծում է, որ Հեռուստաընկերության եւ ռադիոյի ազգային կոմիտեն, որ կազմվում է երկրի նախագահի կողմից, վերակազմակերպման կարիք ունի: «Ազգային կոմիտեի մասին օրենքը պետք է փոխել Սահմանադրության բաերփոխման կապակցությամբ: Կոմիտեն պետք է ավելի բաց ու անկախ լինի: Մենք պետք է մեր առաջարկները ներկայացնենք այդ հարցով»,- ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը: Միկլոշ Հարաշտին նաեւ նկատեց, որ Հայաստանում չափազանց շատ են հեռուսաալիքները, սակայն նրանք բոլորը գրեթե նույն բանն են հեռարձակում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---