ՌԴ-ն երկաթուղի կկառուցի Իրանից դեպի Ադրբեջան. Հուշագիրը կստորագրվի 2015-ին

ՌԴ-ն երկաթուղի կկառուցի Իրանից դեպի Ադրբեջան. Հուշագիրը կստորագրվի 2015-ին

PanARMENIAN.Net - «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է Իրանից դեպի Ադրբեջան և հետո դեպի Ռուսաստան երկաթուղի կառուցել ու էլեկտրաֆիկացնել: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ Պետդումայի տրանսպորտի կոմիտեի նախագահ Եվգենի Մոսկվիչևը:

«Վերջին 3-5 տարիներին երկկողմ հարաբերությունների լիակատար ըմբռնում կա և պատրաստ են երկաթուղու, ավիացիայի և ծովային հաղորդակցության վերաբերյալ հուշագրերը, կարծում եմ, որ 2015-ի հուլիսի սկզբին դրանք կստորագրվեն»,-ասել է Մոսկվիչևը:

Անդրադառնալով Իրանի ու Ռուսաստանի միջև բեռնափոխադրումներին՝ Մոսկվիչևը նշել է, որ 2013-ին ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը երկրների միջև կազմել է 39 տոկոս: Հիմնականում այդ ուղղությամբ են մասնագիտանում ռուսաստանցի փոխադրողները Դաղստանից, որտեղ վերջին 2-3 տարում այդ ոլորտում գրեթե 3 հազար աշխատատեղ է ստեղծվել:

Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ՌԵՈւ պայմանագրերի փաթեթն Իրանի հետ այդ երկրում երկաթուղիների կառուցման ու էլեկտրաֆիկացման վերաբերյալ կարող է հասնել 8,4 մլրդ եվրոյի:

Իրանում լայնածավալ նախագիծ կա, որի շրջանակում իրանական Կազվին և Ռեշտ քաղաքները պետք է միանան երկաթուղով, որը կշարունակվի դեպի հյուսիս՝ մինչև Իրանի սահմանամերձ Աստարա ավանը, որը նախատեսվում է միացնել նույն անունը կրող ադրբեջանական քաղաքի հետ սահմանի այն կողմում: Ադրբեջանի տարածքով Իրանի ու Ռուսաստանի երկաթուղիների փաստացի միացումը ապահովող հատվածի կառուցման մասին որոշումը կայացվել է դեռ 2005 թվականին, սակայն շինարարությունն անընդհատ ձգձգվում է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---