21 հունիսի 2006 - 19:16 AMT
ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ կհնչի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զեկույցը
Հունիսի 22-ին, Վիեննայում` ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ, կհնչի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը: Զեկույցում զետեղված է ինֆորմացիա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների վերջին հանդիպումների արդյունքների առումով: Նիստի ընթացքում ԱՄՆ-ն կներկայացնեն ՄԽ նոր համանախագահին` պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզային: Համանախագահների առաջին խորհրդատվությունները նոր կազմով կանցնեն Վիեննայում, որի ժամանակ վերլուծության կենթարկվեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի ու Էլմար Մամեդյարովի` Փարիզում կայացած վերջին հանդիպման արդյունքները: Ենթադրվում է, որ միջնորդները կքքնարկեն նախարարների նոր հանդիպման առաջարկները: