ՀՀ-ն, Վրաստանն ու ՌԴ-ն մահացու ելքով ՃՏՊ-ների քանակով ամենավատ ցուցանիշներն ունեն

ՀՀ-ն, Վրաստանն ու ՌԴ-ն մահացու ելքով ՃՏՊ-ների քանակով ամենավատ ցուցանիշներն ունեն

PanARMENIAN.Net - Արևելյան Եվրոպայի բնակիչներն ավելի քիչ ավտոմեքենաներ ունեն, քան Արևմտյան Եվրոպայի բնակիչները, սակայն մահացու պատահարների քանակը ճանապարհներին ավելի շատ է:

Այդ մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Համաշխարհային բանկի տվյալները, որոնք ի մի է բերել «Ազատություն» ռադիոկայանը:

Առանձնանում է Հարավային Եվրոպայի երկու պետություն՝ Հունաստանը (12,2 մահ և մոտ 58 հազար ավտոմեքենա 100 հազար բնակչի հաշվով) և Պորտուգալիան (11,8 մահ և 58,3 հազար ավտոմեքենա):

Ճանապարհատրանսպորտային մահացու ելքով պատահարների քանակով Եվրոպայում առաջին տեղում է հայտնվել Ռուսաստանը: 100 հազար բնակչի հաշվով երկրում արձանագրվում է 18,6 մահ 27,1 հազար ավտոմեքենայի դեպքում: Տխուր ցուցակի երկրորդ տեղում Հայաստանն է՝ 18,1 մահ 100 հազար բնակչի հաշվարկով (ավտոմեքենաների քանակի վերաբերյալ թարմ տեղեկություններ չկան): Երրորդ տեղում Վրաստանն է՝ 15,7 մահ 16,5 հազար ավտոմեքենայի դեպքում: Ադրբեջանում 100 հազար բնակչի հաշվարկով արձանագրվում է 13,1 մահ և կա 11,2 հազար ավտոմեքենա:

Հետխորհրդային երկներից ամենաանվտանգ երթևեկությունն Էստոնիայում է՝ 6,5 մահ և մոտ 49,5 հազար ավտոմեքենա: Էստոնիան միակ հետխորհրդային երկիրն է, որտեղ իրավիճակը նույնիսկ ավելի բարվոք է, քան արևմտյան երկրներում՝ Էստոնիայում մահերը ճանապարհներին ավելի քիչ են, քան, օրինակ, Շվեյցարիայում կամ Ավստրիայում:

Ճանապարհային երթևեկության տեսակետից Եվրոպայի ամենաանվտանգ երկրներն են Իսլանդիան (2,8 մահ 49 հազար ավտոմեքենայի դեպքում), Շվեդիան (3 մահ 52,5 հազար ավտոմեքենայի դեպքում) և Մեծ Բրիտանիան (3,7 մահ 51,5 հազար ավտոմեքենայի դեպքում) 100 հազար բնակչի հաշվով:

Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2014-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունեցել 2288 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 220 մարդ, վիրավորվել՝ 3295-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---