Ստրկության համաշխարհային վարկանիշ. Հայաստանը 81-րդն է 197 երկրից19 նոյեմբերի 2014 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Մավրիտանիան, Ուզբեկստանն ու Հաիթին աշխարհի այն երկրների առաջին եռյակում են, որտեղ աշխատանքի բռնի պարտադրումն ամենից շատ է տարածված, ասվում է Walk Free Foundation իրավապահ կազմակերպության զեկույցում, որը հրապարակվել է նոյեմբերի 18-ին, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ըստ Walk Free Foundation վարկանիշի, որը նշում է ստրուկների քանակի հարաբերակցությունը բնակչության ընդհանուր թվի համեմատ, Մավրիտանիայում այս ցուցանիշը կազմում է 4 տոկոս (160 հազար մարդ), Ուզբեկստանում՝ 3,9 տոկոս (1,2 մլն մարդ), Հաիթիում՝ 2,3 տոկոս (140 հազար մարդ): Հայաստանը վարկանիշում 81-րդն է: Հարևան Իրանը 60-րդն է, Վրաստանը՝ 78-ը, Ադրբեջանը՝ 94, Թուրքիան՝ 105-րդ տեղում է: Ռուսաստանը ցուցակում 32-ն է: 2014-ին աշխարհում բռնի ուժով աշխատանք է պարտադրվել 35,8 միլիոն մարդու՝ 2013-ի 29,8 միլիոնի դիմաց, ըստ զեկույցի հեղինակների: Նրանց հաշվարկներով, աճը կապված է ավելի ճշգրիտ տվյալների ու տեսության աշխարհագրության ընդլայնման հետ: Վերլուծությունը վերաբերում է աշխարհի 167 երկրի: Ստրկության ավանդական սահմանումը որպես «անձի իրավիճակ, որի հանդեպ իրականացվում են բոլոր կամ որոշ լիազորություններ, որոնք հատուկ են սեփականության իրավունքին», Global Slavery Index 2013 վարկանիշի հեղինակներն ընդլայնել են: «Ժամանակակից աշխարհում ստրկությունը կարող է բազում դրսևորումներ ունենալ: դրանք են կրթությունից զրկված երեխաները, որոնք ստիպված են աշխատել ամենավաղ հասակից…աշխատակիցները, որոնք չեն կարող թողնել աշխատանքը մեծ պարտքերի պատճառով, կանայք ու աղջիկները, որոնց օգտագործում են որպես իրավազուրկ ու անվճար տնային տնտեսուհիների»,-ասվում է զեկույցում: Զեկույցի հեղինակները հստակեցնում են, որ ստրկության տակ հասկանում են նաև երեխաների առևանգումները՝ մարտական գործողություններում օգտագործելու համար: Ըստ Walk Free Foundation-ի, ստրկական պարտադրանքի օգտագործման ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Իռլանդիայում և Իսլանդիայում՝ 0,007 տոկոս յուրաքանչյուր երկրում (300 և 23 մարդ համապատասխանաբար): Ստրկությանը պետության հակազդեցության ամենաբարձր ցուցանիշը Նիդերլանդներում է, ամենացածրը՝ Իրանում և Հյուսիսային Կորեայում: Photo: Mpra.info Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը |