ԵԽ «եվրահոռետեսներն» անվստահություն են հայտնում Եվրահանձնաժողովի ղեկավարին. Պատճառը ֆինանսական սկանդալն է19 նոյեմբերի 2014 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի այսպես կլոչված «եվրահոռետեսների» խումբը, որը միավորում է բրիտանական Անկախության կուսակցությունը, ֆրանսիական Ազգային ճակատն ու իտալական «Հինգ աստղ» շարժումը, նախաձեռնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին անվստահության քվե հայտնելու հարցի քննարկումը: Այդ մասին հայտարարվել է երեքշաբթի երեկոյան Բրյուսելում: Յունկերի անունը կապում են մեծ ֆինանսական սկանդալի հետ, որը ստացավ Luxembourg Leaks կամ կրճատ LuxLeaksсо անվանումը: «Եվրահոռետեսներին» հարկ կլինի ստանալ Եվրախորհրդարանի 751 պատգամավորներից երկու երրորդի աջակցությունը: Մինչդեռ, այն փաստը, որ եվրոպական ինտեգրման հակառակորդները հավաքել են 76 ստորագրությունը հարցը քննարկման դնելու համար, աննախադեպ է Եվրամիության պատմության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը: Ժան Կլոդ Յունկերի առաջին աշխատանքային շաբաթը ԵՄ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնում մթագնեց Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) նոյեմբերի 6-ի հայտարարությունն այն մասին, որ Լյուքսեմբուրգը գաղտնի պայմանավորվածություններ ունի 340 խոշորագույն ընկերությունների հետ, ինչը թույլ է տալիս վերջիններիս ավելի քիչ հարկ վճարել: Հետաքննության արդյունքում լրագրողները հայթայթել են 28 հազար էջ հարկային փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ կորպորացիաներն իրենց եկամուտների մի մասը փոխանցում են Լյուքսեմբուրգին, օգտվելով ինչպես միջազգային օրեսնդրության, այնպես էլ այդ պետության ֆինանսահարկային նորմերում առկա թերացումներից: Այս հայտարարությունը մեծ արձագանք գտավ եվրոպական ԶԼՄ-ներում և ինստիտուտներում, քանի որ հերքում է երկրի ղեկավարության ավելի վաղ արված հայտարարությունները «հարկային հանգրվանի» պրատիկային վերջ դնելու վերաբերյալ, որն առկա էր, երբ Լյուքսեմբուրգի վարչապետը Ժան Կլոդ Յունկերն էր, որը նոյեմբերի 1-ին ստանձնեց Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնը: Ըստ ICIJ տվյալների, կորպորացիաների հետ համաձայնագրերը, որոնց թվում են նաև Apple-ը, IKEA-ն, Amazon-ը, Pepsi-ն, Credit agricole բանկը, կնքվել են 2002-2010 թթ.: Հարկերից խուսափելու մեխանիզմը մի շարք պետությունների զրկել է միլիարդավոր եվրոներից: Զբաղեցնելով Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Յունկերը, որը Մեծ դքսության արտոնյալ ֆիսկալային համակարգի ճարտարապետներից մեկն է, խոստացավ վերջ դնել հարկային սողանցքներին, ասելով, որ Լյուքսեմբուրգի հարկային ռեժիմը լիովին համապատասխանում է Եվրամիության օրեսդրական պահանջներին: Ավելի ուշ Յունկերը մերժեց իր մեղսակցությունը սկանդալին: «Ամեն ինչ արվել է ըստ ազգային օրենսդրական նորմերի և միջազգային նորմերի,-ասել է Յունկերը Լյուքսեմբուգրի վարչապետի պաշտոնում: Նա չի բացառել իր պատասխանատվությունը ևս: «Ես չեմ հեղինակը: Սակայն, անշուշտ, պատասխանատու եմ դրա համար»,-ասել է նա: ԵՄ երկրների պետության ու կառավարության ղեկավարները հոկտեմբերի 23-ին հաստատեցին Ժան Կլոդ Յունկերի Եվրահանձնաժողովի կազմը: Հանձնաժողովն աշխատանքը կսկսի նոյեմբերի 1-ից, ասվում է Եվրախորհրդի կոմյունիկեում: «Եվրախորհուրդը նշանակել է նոր Եվրահանձնաժողովի կազմը 2014 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2019 թ. հոկտեմբերի 31-ը ժամկետի համար»,-ասվում է փաստաթղթում: Եվրախորհրդարանը քվեարկել է Յունկերի ԵՀ ամբողջ կազմի համար հոկտեմբերի 22-ին: Եվրահանձնաժողովի նոր կազմը կփոխարինի Ժոզե Մանուել Բարոզուի կազմը, որը գլխավորում էր ԵԽ գործադիր մարմինը շուրջ 10 տարի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |