Պուտին. ԱՄՆ-ն ցանկանում է ոչ թե նվաստացնել ՌԴ-ին, այլ ենթարկեցնել

Պուտին. ԱՄՆ-ն ցանկանում է ոչ թե նվաստացնել ՌԴ-ին, այլ ենթարկեցնել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ոչ թե նվաստացնել Ռուսաստանին, այլ ենթարկեցնել իրեն, սակայն դա երբեք և ոչ մեկի չի հաջողվել և չի հաջողվի:

«Նրանք մեզ ոչ թե նվաստացնել են ուզում, այլ ենթարկել: Ուզում են մեր հաշվին իրենց խնդիրները լուծել, ցանկանում են, որ մենք նրանց ազդեցության տակ հայտնվենք»,-հայտարարել է նա Հանրային ժողովրդական ճակատի միջոցառման ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Անդրադառնալով հակառուսական պատժամիջոցներին՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որ որոշ երկրներ «տեղի տվեցին» ու կորցրեցին շուկան, որը հիմա վերջնականապես պետք է գրավեն հայրենական արտադրողները: «Ըստ էության, մենք օգտվեցինք մեր որոշ գործընկերների ոչ կոռեկտ պահվածքից, հատկապես այն երկրների մասով, որոնք հաջողությամբ յուրացրել էին գյուղմթերքի ռուսական շուկան և, ես համարում եմ, որ նրանք տուժեցին՝ պատժամիջոցներ սահմանելով մեր դեմ: Դա մեզ տվեց և բարոյական, և, կարծում եմ, իրավաբանական իրավունք պատասխան քայլեր ձեռնարկել հենց այն ոլորտում, որը վերջին տարիներին աճի կայուն տեմպեր ուներ»,-մեջբերում է նրան «Ռոսիյսկայա գազետան»:

Մինչդեռ Պուտինը նշել է, որ Վաշինգտոնին հաջողվում է ենթարկել իր ազդեցությանը դաշնակիցներին: «Ցավոք, մեր դաշնակիցներից շատերը, ի վնաս սեփական շահերին, դա միանգամայն ակնհայտ է, փորձում են պաշտպանել օտարի ազգային շահերը անհասկանալի պատճառներով ու անհասկանալի հեռանկարով»,-ասել է Պուտինը, գրում է ՌԲԿ-ն:

Եվրամիությունն ու ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի, Ղրիմը Ռուսաստանին միացնելու ու Ուկրաինայի արևելքում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով:

Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով նվազեցրել են տնտեսության աճի տեմպերը, սաստկացրել գնաճն ու ռուբլու անկումը: 2014-ի ավարտին ԱՄՀ-ն ակնկալում է ՌԴ-ում ՀՆԱ 0,3 տոկոս աճ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---