22 հունիսի 2006 - 14:53 AMT
Կկանգնեցվի արդյո՞ք Մոսկվայում Հեյդար Ալիեւի հուշարձանը
Հեյդար Ալիեւի հուշարձանը, որը նախատեսվում էր բացել «Բաքու» կինոթատրոնի մերձակա պուրակում, առաջիկայում չի տեղադրվի: Ըստ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան մշակույթի գծով խորհրդատու Նիգյար Ախունդովայի, խնդիրներ են ծագել կապված հուշարձանի տեղադրման հետ: «Այն մասին կկանգնեցվի այնտեղ հուշարձան, թե ոչ, այժմ տեղեկացված է միայն մեր դեսպանը, սակայն նա Բաքվում է, եւ հնարավոր չէ դա ճշտել»,-հայտարարել է մշակույթի գծով խորհրդականը: Նա չկարողացավ տեղեկացնել, թե որտեղ է այժմ արձանը եւ Մոսկվայում է այն թե ոչ: Եթե Ալիեւի հուշարձանը չկանգնեցվի դրա համար նախատեսված տեղում, ապա հարց է ծագում, ինչ անել արդեն կառուցված հիմքի եւ պատվանդանի հետ: Արդյունքում ով կզբաղեցնի այդ պատվանդանը հարց է, որին, հնարավոր է, մոտ ապագայում կպատասխանի մոնումենտալ արվեստի հանձնաժողովը: Մինչդեռ, հունիսի 22-ին Մոսկվայի Հյուսիսային վարչական շրջանի պրեֆեկտուրան արտոնել էր «Աէրոպորտ» մետրոի կայարանի շրջանում հանրահավաքի անցկացումը` քաղաքային իշխանությունների Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանը կանգնեցնելու մտադրության դեմ, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: