Վիեննայում իրանական ատոմի շուրջ բանակցությունների վճռական փուլն է ընթանում

Վիեննայում իրանական ատոմի շուրջ բանակցությունների վճռական փուլն է ընթանում

PanARMENIAN.Net - Թեհրանի ու միջազգային միջնորդների «վեցյակի» միջև Վիեննայում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական և վճռական փուլը: Բանակցությունների արդյունքում Իրանի դեմ գործող պատժամիջոցները կարող են հանվել:

Նախօրեին իրանական պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ ու Չինաստանի ներկայացուցիչների հետ և եռակողմ հանդիպում ԱՄՆ ու Եվրամիության պատվիրակությունների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստիին Իրանի պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը:

Նոյեմբերի 19-ի առավոտյան մեկնարկեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպումը Իրանի պատվիրակության հետ: Մինչ հանդիպումը ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկոն լավատեսություն հայտնեց բանակցությունների վերաբերյալ: «Ես նախկինի պես կարծում եմ, որ մեզ մի քայլ, նույնիսկ կես քայլ է բաժանում լուծումից, ոչ մի արգելք մայրաքաղաքներում քաղաքական որոշման առկայությունից կամ բացակայությունից բացի պայմանավորվածության հասնելու համար չկա»,-հայտարարել է Ռյաբկոն, գրում է Gazeta.ru-ն:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բազմիցս է հայտարարել, ոչ միջուկային համաձայնությունն Արևմուտքի հետ հասանելի է: Ըստ նրա, Թեհրանն ու Արևմուտքը փոխզիջման են հասել ընդհանուր հարցերի շուրջ, մնացել է համաձայնեցնել միայն որոշ մանրամասներ, որոնք կարելի է լիովին համաձայնեցնել մինչև նոյեմբերի 24-ը: ԱՄՆ նախագահ Օբաման նաև հայտարարել է բոլոր բանակցությունների հաջող ավարտի մասին, եթե Թեհրանը համոզի բանակցողներին, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում:

Անհաջողության դեպքում բանակցությունները կրկին փակուղի կմտնեն, Արևմուտքը հետագայում ևս տնտեսական պատժամիջոցներ կկիրառի, ինչը կհանգեցնի սրացման նոր փուլի մի կողմից Իրանի և մյուս կողմից ԱՄՆ ու ԵՄ միջև:ՙ

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Նախատեսվում է, որ մինչ նոյեմբերի 24-ը Իրանն ու «վեցյակը» կքննարկեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բոլոր տարրերը և կստորագրեն համապատասխան համաձայնագիր:

Իրանն առաջին հորիզոնականում է աշխարհում բնական գազի հետախուզված պաշարների ծավալներով: Ըստ BP-ի, 2013-ին Իրանի գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից:

Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը հատկապես կարևորվում է հակառուսական պատժամիջոցների և Եվրոպայում էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների որոնման հետ: Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել էր, որ երկիրը կողմ է «առողջ մրցակցությանը», սակայն պատրաստ է համակարգել քայլերը Մոսկվայի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---