ՀՀ-ում նեոնատալ մահացությունը կայուն աճի միտում է արձանագրել22 նոյեմբերի 2014 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հանրապետությունում 2013-ի ապրիլից մինչև 2014-ի նոյեմբեր փրկվել է վաղածին 135 երեխայի կյանք: «Փրկենք հարյուրավոր կյանքեր» նախագծի շրջանակում նոյեմբերի 21-ին Երևանում անցկացվել է «Վաղածին երեխաների մոտ շնչառական դիսթրես համախտանիշի բուժման և կանխարգելման սկզբունքները» թեմայով խորհրդաժողով` նվիրված վաղածին երեխաների համաշխարհային օրվան: «Առողջապահության նախարարության գերակա խնդիրներից մեկը մանկական մահացության ցուցանիշի իջեցում է: Վերջին տարիներին մենք մեծ հաջողություններ ենք գրանցել: Մասնավորապես 1990-ից մինչև 2013-ը մանկական մահացությունը նվազել է 47 %-ով»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը՝ հավելելով, որ չնայած գրանցած հաջողություններին, վիճակագրական տվյալների վերլուծության դեպքում մահացության իջեցմանը զուգահեռ նեոնատալ մահացությունը նորից կայուն աճի միտում է արձանագրել: Նեոնատալ մահացությունը 1000 կենդանի ծնված նորածնից առաջին 28 օրում մահացած նորածինների թիվն է։ Բժշկության մեջ կա նաև Վաղ նեոնատալ մահացության ցուցանիշը, որը 1000 կենդանի ծնված նորածնից մինչև 7 օրում մահացած նորածինների թիվն է։ Միջոցառման հիմնական նպատակն է մասնագետների հետ քննարկել վաղածնության խնդիրը, ի հայտ բերել վաղածին փոքրիկի լույս աշխարհ գալու ռիսկերը և կազմակերպել պատշաճ խնամք նեոնատալ շրջանում, խթանելու վաղածին երեխայի առողջ աճը: Խորհրդաժողովը կնպաստի վաղածին երեխաների խնդիրների վերաբերյալ հասարակության գիտելիքների բարձրացմանը: Երկրորդ տարին է, ինչ միջոցառման մասնակիցները երկինք են բաց թողնում սպիտակ փուչիկներ, որոնք խորհրդանշում են տարվա ընթացքում փրկված երեխաների թիվը: Պաշտոնական տվյալներով` մեր երկրում տարեկան ծնվում է 450 վաղածին երեխա, որից 250-`ը ծայրահեղ ցածր քաշով և շնչառական դիսթրես համախտանիշով: Ընդհանուր առմամբ, վերջին 20 տարում աշխարհում դիտվում է վաղածին երեխաների ծնելիության ցուցանիշների աճ, իսկ վաղածին հղիությունը գերակշռում է նորածինների մահացության պատճառների թվում` հանգեցնելով տարեկան ավելի քան 1մլն դեպքի կամ աշխարհում մանուկների մահերի 35%-ը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |