23 հունիսի 2006 - 15:36 AMT
Հուլիսին օդի ջերմաստիճանը կարող է հասնել +40 աստիճանի
Հուլիսին Երեւանում օդի ջերմաստիճանը միջին վիճակագրականից 1-2 աստիճանով բարձր է լինելու: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ՀՀ բնապահպանության նախարարության օդերեւութաբանության պետական ծառայությունում (Հայպետհիդրոմետ): Հուլիսին տեղումները նորմայից քիչ են սպասվում: Նշենք, որ միջին վիճակագրականից 1-2 աստիճան բարձր լինելը նշանակում է, որ իրական բարձրացումը կլինի 10 աստիճանով, ասյինքն +36-40: