ԵՏՄ անդամակցության հարցի վերաբերյալ լսումներ ԱԺ-ում. Առավելությունները, կորուստներն ու գները 24 նոյեմբերի 2014 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով: Հանդիպմանը հրավիրված էին հասարակական–քաղաքական գործիչներ, մտավորականներ: ԱԺ առաջիկա հերթական՝ դեկտեմբերի 1-ին մեկնարկող նիստում պայմանագիրը ԱԺ-ն պետք է վավերացնի պայմանագիրը, իսկ նախքան այդ Հայաստանի սահմանադրական դատարանը քննելով համաձայնագիրը՝ դրան միանալը և դրանից բխող պարտավորությունները, այն ՀՀ Սահմանադրությանը համապատասխան էրճանաչել: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշել է, որ Կառավարության կողմից ստեղծված 22 աշխատանքային խմբի ղեկավարները ներկա են և կարող են առավել մանրամասն պատասխանել բոլոր հարցերին: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը հիշեցրել է, թե մինչև ստորագրումը ինչ գործընթացներ են տեղի ունեցել՝ նշելով, որ ամենը սկսվեց 2013 սեպտեմբերի 3-ից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու, այնուհետև նաև ԵՏՄ-ին անդամակցելու մտադրության մասին: Հոկտեմբերի 10-ին ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը և ապա ԵՏՄ-ին միանալու ճանապարհային քարտեզը: Սուրեն Կարայանը նշել է, որ ԵՏՄ անդամակցությունը ենթադրում է ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժ, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտների համաձայնեցված քաղաքանություն։ «ԵՏՄ հիմնական նպատակն է անդամ պետությունների կայուն գործակցությունը, միասական շուկայի ձևավորումը և միջազգային շուկայում անդամ պետությունների մրցունակության բարձրացումը»,-ասել է նա: Փոխնախարարը նշեց, որ պայմանագիրը բաղկացած է բուն պայմանագրից և 32 հավելվածից: Բուն պայմանագրում ներառված են նպատակներն ու խնդիրները, գործունեության շրջանակները, ինչպես նաև` ԵՏՄ մարմինների լիազորությունները, գործունեության կարգը: Ինչ վերաբերում է համաձայնագրին միանալով ֆինանսական պարտավորություններին, ապա ըստ ֆինանսների փոխնախարարի՝ սկսած 2016-ից ՀՀ-ն ԵՏՄ բյուջեում պետք է կատարի իր մասնաբաժինը: «Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն անդամավճար է վճարելու, որը կազմում է այն տոկոսադրույքը, որը կստանանք միասնական մաքսատուրքերից, այսինքն՝ 2016-ի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը 1,13-րդ մասը կվճարի»,-ասել է նա: Իսկ թե ինչ ֆինանսական ռեսուսրներ է ստանալու Հայաստանը, Կարայանը նշել է. «ԵՏՄ խորհրդի կողմից հաստատված է այն, թե ինչպես են բաշխվելու մաքսատուրքերը ԵՏՄ անդամ պետությունների։ ԵՏՄ տարածք ներմուծված երրորդ երկրների կողմից ապրանքների գանձվող մաքսատուրքերից ՀՀ-ի մասնաբաժինը կկազմի 1,13%, այսինքն, երբ համաձայնագիրն ուժի մեջ մտնի հունվարից, ՀՀ մաքսատուրքերը կհաշվարկվեն ԵՏՄ ամբողջական մաքսատուրքերից»,- ասել է նա, գրում է Tert.am-ը: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ, «Առավոտի» հաղորդմամբ, կառավարության անդամներին հարցել է, թե ինչ է տալու ՀՀ-ին այս պայմանագիրը և ինչից է զրկելու: Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը պատասխանել է, որ 750 ապրանքների հիմնական մասի համար բացառությունը 5 տարով է՝ ժամկետի երկարաձգմամբ: Շատ քիչ մասն է, որ 5 տարուց պակաս է գործելու. «Միանշանակ ասել, որ 5 տարի հետո այդ ապրանքները կթանկանան, կամ 8 տարի հետո՝ վաղ է: Ընթացքում կերևա: Ակնկալում ենք, որ որոշակի մաքսատուրքերի նվազեցում տեղի կունենա, դրա համար հիմա կոնկրետ չեմ կարող ասել, թե որ ապրանքը կթանկանա: Հիմնականում այդ ռիսկերը փորձել ենք նվազեցնել մեր տնտեսվարողի համար: Զուտ ապրանքի սերտիֆիկացման տեղաշարժի համար մենք առանց որևէ խոչընդոտի հնարավորություն ունենք ապահովել: ԵՏՄ-ում գործում է 34 տեխնիկական կանոնակարգ, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս,որ պահանջներն ավելի խիստ են, քան ՀՀ-ում է, հետևաբար մենք լուրջ աշխատանք ունենք անելու լաբորատորիաների վերազինման ուղղությամբ»: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանն էլ հայտարարել է, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը մեկ գիշերվա մեջ չի կատարվել, ինչպես բազմիցս հայտարարում են ընդդիմադիր պատգամավորները: Մետ երկու տարի վերլուծություններ, ուսումնասիրություններ են կատարվել և՛ դեպի ԵՏՄ, և՛ դեպի ԵՄ ուղղություններով: «Փորձել ենք հասնել այն տնտեսական պոտենցիալը, որի հիմքի վրա մենք կարող ենք ունենալ երկարաժամկետ տնտեսական աճ մեր ազգաբնակչության համար»,-նշել է Արամյանը՝ նկատելով, թե վերլուծությունները կատարվել են ոչ միայն ՀՀ կառավարության, այլև Համաշխարհային ու Եվրասիական բանկերի հետ համատեղ: Առաջին հանգամանքը, որ նախապատվությունը տրվել է ԵՏՄ-ին, եղել է առևտրի հանգամանքը՝ թե ինչ ապրանքներն են արտահանվում ՌԴ և ինչ՝ ԵՄ: Երկրորդը՝ ֆինանսական կապերն են, մասնավորապես՝ օտարերկրյա ներդրումները, որտեղ մեծ մասը բաժին է ընկնում ԵՏՄ երկրներին՝ ի դեմս Ռուսաստանի: Երրորդ շարժառիթը, ըստ նրա, անձանց կամ աշխատուժի տեղաշարժն է: Վարդան Արամյանի խոսով՝ ԵՏՄ-ին անդամակցելով՝ կանոնակարգվելու են միգրանտների խնդիրները: Բացի այդ, հնարավորություն է տրվելու ՀՀ-ում կրթություն ստացածներին աշխատել ՌԴ-ում իրենց հայկական դիպլոմներով: «Մեր դիպլոմներն ավտոմատ պետք է ընդունվեն նաև այնտեղ»,-նկատել է նա: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ խոսել է մեկ այլ առանձնահատկության մասին. Հայաստանի ստորագրած պայմանագիրը կոչվում է «Պայմանագիր ԵՏՄ պայմանագրին միանալու մասին», թեև բովանդակլությամբ Հայաստանի անդամակցության մասին է: Պայմանագրի երրորդ հավելվածով նախատեսված են անցումային դրույթներ, որոց համաձայն` Հայաստանը մի շարք առավելություններ է ստանում, նաև չեն խաթարվում Վրաստանի ու Իրանի հետ արդեն ձեռք բերված արտոնյալ առևտրային պայմանները: «Արեցինք ամեն ինչ, որ ԵՏՄ-ին միանալը չվտանգի մեր հարաբերությունները Վրաստանի ու Իրանի հետ: Կարևոր է նաև պայմանագրով նախատեսված տրանզիտի հարցը, որովհետև մենք ընդհանուր սահման չունենք ԵՏՄ անդամ երկրների հետ»,- նշել է Քոչարյանը` հավելելով, որ Հայաստանը ԵՏՄ-ի անդամ կդառնա այն ժամանակ, երբ բոլոր չորս երկրների խորհրդարանները կվավերացնեն այդ գործընթացը, գրում է «Երկիրը»: «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ վստահ է, որ ԵՏՄ-ն քաղաքական օրակարգ է, որը ծնվել է ի հակադրություն ԵՄ-ին: Ըստ պատգամավորի, իշխանությունները փորձում են համոզել, թե ԵՏՄ-ին միանալով Հայաստանում դրախտ է լինելու: «Ես հակառակն եմ ուզում ասել, ես համոզմունք ունեմ, որ դա դրախտ չէ»,- ասել է Փոստանջյանն ու հիմնավորել իր ասածն այն խնդիրներով, որոնք առկա են, մասնավորապես Ռուսաստանում` արտագաղթ, անվտանգության խնդիրներ` Հյուսիսային Կովկասում, ինչը սպառնում է նաև մեզ, ճչացող բևեռացում օլիգարխների և քաղաքացիների միջև և այլն, մեջբերում է Panorama.am-ը: Հղումներ թեմայով. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |