ԱՄՆ Պետդեպ. Ուղղաթիռի խոցումը կրկին ի հայտ բերեց խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը25 նոյեմբերի 2014 - 13:11 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար ԱՄՆ Պետդեպարտամենտի ճեպազրույցում անդրադարձ է եղել նաև ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի խոցմանն ադրբեջանական զինված ուժերի կողմից: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ԵԱՀԿ ներկայացուցիչներին թույլ չեն տալիս մոտենալ ուղղաթիռի անկման վայրին և պատասխանելով այդ առնչությամբ ԱՄՆ գործողությունների մասին հարցին՝ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Ջեֆ Ռատկեն նշել է, որ «այս միջադեպը և դրան հաջորդած բռնությունները ևս մեկ անգամ ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար խաղաղ կարգավորում գտնելու անհրաժեշտությունը»: Նա բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և խուսափել գործողություններից, որոնք կմեծացնեն լարվածությունը շփման գծում: Ռատկեն կոչ է արել կողմերին կենտրոնացնել ջանքերը բանակցային գործընթացի վրա: «Իսկ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ-ի համանախագահ, պատրաստ է աջակցել»,-ասել է նա: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի ներկայացուցչի մուտքի խոչընդոտմանը դեպքի վայր, Ռատկեն ասել է. «Ինչպես հասկանում եմ, ԵԱՀԿ ներկայացուցչի մուտքը միջադեպի վայր, հավանաբար, մերժվել է»: Նա նշել է, որ այս հարցով այլ մանրամասներ ստանալու անհրաժեշտություն կա: Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին: Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարեց, որ պաշտոնական Բաքուն երաշխիքներ չի տրամադրել առաքելությանն ուղղաթիռի անկման վայրում դիտարկում անցկացնելու համար, ուստի դիտարկում չի անցկացվել: Նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի դարձավ, որ, հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Դեպքի վայրից տարհանվեցին ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |