Ա. Ռուստամյան. Երկքաղաքացիության ամրագրումը կնպաստի ողջ հայության կազմակերպմանը

PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ` «Երկքաղաքացիության հիմնախնդիրները, միջազգային իրավունքը եւ փորձը» թեմայով, որին մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նման լսումներ անցկացնելու առաջարկ ներկայացրել էր ՀՅԴ Դաշնակցություն խմբակցությունը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, իր ողջույնի խոսքում նկատեց, որ նման քննարկումները թույլ են տալիս, որպեսզի երկրի համար կարեւորագույն օրենքներն ընդունվեն միջազգային փորձի եւ չափանիշների առավել լիարժեք ուսումնասիրման, յուրացման եւ տեղայնացման սկզբունքով: «Մենք վստահ ենք, որ երկքաղաքացիության ինստիտուտի ամրագրումը կնպաստի ողջ հայության կազմակերպմանը»,- ասաց Ա. Ռուստամյանը:



«Երկքաղաքացիության ինստիտուտի միջազգային իրավական կարգավորումը» զեկույցով հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ երկքաղաքացիության ընդունումը հայ ժողովրդի համահավաք իղձերի արտահայտությունը կրող պետականության կառուցումն է` հաշվի առնելով համաշխարհային փորձառությունը, հայտնում է «Երկիրը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---