Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ստամբուլ կատարած այցի հետ կապված միջադեպը բարբարոսություն է

PanARMENIAN.Net - Թուրքիայում բողոքի ցույցը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի Ստամբուլ կատարած այցի դեմ` բարբարոսություն է: Այդ մասին Երեւանում հայտարարել է հայ գրող Ռազմիկ Դավոյանը` մեկնաբանելով օրերս տեղի ունեցած միջադեպը` Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ստամբուլ կատարած այցի կապակցությամբ: «Հայ ժողովրդի նկատմամբ ատելության պայմաններում անհնարին է խոսել ժողովրդավարության, եվրաինտեգրման, ազգային արժեքների նկատամամբ հակվածության մասին: Թուրքական իշխանությունները պետք է մտահոգվեն նոր սերնդի դաստիարակության մասին: Հայաստանում նման դեպքերը բացառվում են, քանի որ մենք բացարձակ այլ դաստիարակություն եւ պատմական արժեքներ ունենք»,- ընդգծել է նա:



Ռ. Դավոյանի խոսքերով, Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցելությունը Թուրքիա խիզախ քայլ է վեհափառի կողմից, քանի որ «մինչեւ մեկնումը, Գարեգին II-ը գիտեր` իրեն այնտեղ ինչէ սպասում»: «Մեզ համար կարեւոր է, որ մեր հոգեւոր առաջնորդը հանդիպում է հայ համայնքի եւ Կոստանդնուպոլսի Հայ Պատրիարքության հետ, կարեւոր համաձայնություններ պետք է հաստատվեն»,- ավելացրել է նա:



Ռազմիկ Դավոյանը ընդգծել է, որ Հայաստանին ու Թուրքիային անհրաժեշտ է ճանապարհներ գտնել հարաբերությունների բարելավման համար: «Մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, սակայն հնարավորություններ կան մարդկային հարաբերությունները կարգի բերել: Դրա համար թուրք իշխանությունները պետք է մի շարք հանգամանքներ հաշվի առնեն, այդ թվում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ ստամբուլյան միջադեպերի նմանների կանխումը»,- նշել է նա, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---